578.43
6.68
492.28
+24
Եղանակը Երևանում
Հայ

Հայ երիտասարդները հնարավորություն կունենան ուսանել Իլոն Մասկի և Թիմ Վեսթերգրենի մոտ` Սիլիկոնյան հովտում

14:47
18 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունն առաջին անգամ պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին՝ ուսանելու Սիլիկոնյան հովտում: 

Կրթական բացառիկ ծրագիրը նախաձեռնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (ԲՏԱՆ), որը և հոգալու է ընտրված հայ ձեռներեցների ուսման հետ կապված բոլոր ծախսերը, հաղորդում է գերատեսչության հաղորդագրության մեջ։  

7 շաբաթ տևողությամբ դասընթացները տեղի են ունենալու Դրեյփերի համալսարանում, որն իր ընտրյալ ուսանողների ու համաշխարհային համբավ ունեցող ձեռնարկատեր-դասախոսների շնորհիվ անվանում են նաև Հերոսների համալսարան։ 

Իլոն Մասկից (Tesla, Inc.) մինչև Թիմ Վեսթերգրեն (Pandora Media Inc.), AirBnB-ի առաջնորդներից մինչև YouTube-ի հիմնադիրներ՝ հենց նրանք են կրտսեր գործընկերներին ներկայացնելու գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհը՝ կիսվելով իրենց փորձով ու հաջողության բանաձևով։ 

ՏՏ ոլորտի համաշխարհային հսկաներին միավորած կրթական հարթակն արդեն բաց է ընդունելության համար հայտերն ընդունվում են մինչև հունվարի 27-ը։ 

Դիմել կարող են 21 տարին լրացած այն անձինք, որոնք ունեն ձեռնարկատիրական փորձ, ՏՏ ոլորտը «բեկող» գաղափար,  որը ցանկանում են իրագործել Հայաստանում, բացարձակ տիրապետում են անգլերեն լեզվին և պատրաստ են դասընթացներից հետո՝ երկու տարվա ընթացքում, իրենց գիտելիքով կիսվել մարզերի ուսանողների և ապագա ձեռնարկատերերի հետ։ 

Դիմելու  համար պետք է անցնել հետևյալ հղումով: Լավագույններին ընտրելու են Դրեյփերի համալսարանի և ԲՏԱՆ կողմից լիազորված հատուկ հանձնաժողովի անդամները:  

Նախարարության հաղորդմամբ, նախադեպը չունեցող կրթական ծրագիրը, փաստորեն, հաջորդում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Սիլիկոնյան հովիտ կատարած այցին, որին մասնակցում էր նաև ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ 

Համաշխարհային ՏՏ հովանու ներքո գործող Դրեյփերի համալսարանի հիմնադիր, «Draper & Associates» վենչուրային ընկերության ղեկավար Թիմ Դրեյփերի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը հենց այս ծրագրի ամենամեծ երաշխավորն էր։ 

Դրեյփերի համալսարանը Սիլիկոնյան հովտի ամենահայտնի գիտական կենտրոններից է։ Այն հիմնել է վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփերը, որը ձեռներեցության և բիզնեսի զարգացման յուրօրինակ դասընթացներ է անցկացնում: Այս համալսարանում դասախոսները պրոֆեսորներ չեն․ նրանք իրական կյանքում թրծված ձեռնարկատերեր են, որոնք ուսանողների հետ կիսվում են իրենց փորձով՝ նախապատրաստելով նրանց պոտենցիալ ներդրողի հետ հանդիպմանն ու սեփական նախագծի, բիզնես ծրագրի կամ ստարթափի ներկայացմանը։ Համալսարանն այժմ 77 երկրից ուսանող ունի։–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
02:51
26 Օգոստոսի 2021
Ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ փակել են Գորիս Կապան միջպետական ճանապարհը, սահմանափակվել է երեխաների, կանանց, տարեցների, ազատ տեղաշարժը․ՄԻՊ
Արման Թաթոյանը հայտնում է, որ ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ փակել են Գորիս Կապան միջպետական ճանապարհը, սահմանափակվել է երեխաների, կանանց, տարեցների, ազատ տեղաշարժը
00:48
26 Օգոստոսի 2021
Զինված ադրբեջանցիները փակել են Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի Չայզամի հատվածը, մեքենաներ են հայտնվել շրջափակման մեջ․պատգամավոր
Պատգամավոր Աննա Գրիգորյանը քիչ առաջ հայտնեց, որ զինված ադրբեջանցիները փակել են Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի Չայզամի հատվածը, մեքենաներ են հայտնվել շրջափակման մեջ
22:18
25 Օգոստոսի 2021
ՌԴ-ն Հայաստանի և ևս 6 երկրների հետ ստորագրել է ավելի քան 2մլրդ եվրոյի պայմանագրեր «Армия-2021» համաժողովի շրջանակում
ՌԴ-ն Հայաստանի և ևս 6 երկրների հետ ստորագրել է ավելի քան 2մլրդ եվրոյի պայմանագրեր «Армия-2021» համաժողովի շրջանակում
22:12
25 Օգոստոսի 2021
Ադրբեջանը հայտնում է, որ հայ զինծառայողները սվինով վնասվածքներ են հասցրել ադրբեջանցի զինծառայողին․ՀՀ ՊՆ-ն հերքում է
Ադրբեջանը հայտնում է, որ հայ զինծառայողները սվինով վնասվածքներ են հասցրել ադրբեջանցի զինծառայողին․ՀՀ ՊՆ-ն հերքում է
21:44
25 Օգոստոսի 2021
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Մի ամբողջ օր ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:38
25 Օգոստոսի 2021
Առաջիկայում կհրապարակվեն կարգավորումները, թե դպրոցներում ով կարող է չպատվաստվել. ԿԳՄՍ փոխնախարար
ԿԳՄՍ փոխնախարարը հայտնել է, որ առաջիկայում կհրապարակվեն կարգավորումները, թե դպրոցներում ով կարող է չպատվաստվել. ԿԳՄՍ
13:53
25 Օգոստոսի 2021
Ծեծկռտուք ԱԺ–ում. հարձակվեցին ընդդիմադիր Վահե Հակոբյանի վրա (ՎԻԴԵՈ)
ԱԺ–ում այսօր թեեեժ է, բախումը բախումի հետևից.ՎԻԴԵՈ
13:36
25 Օգոստոսի 2021
«Ով Շուշիի մարտերին չի մասնակցել կամ փախել ա, իրավունք չունի ասել, որ պետք է Շուշին հետ բերել». Հայկ Սարգսյան (ՎԻԴԵՈ)
Նրա խոսքով, եթե այնտեղ չեք կանգնել, և ոչ էլ ձեր որդուն եք այնտեղ ուղարկել, իսկ այսօր էլ դուք ստատուսներ եք գրում, որ այն պետք է վերադարձվի՞,ՎԻԴԵՈ
12:45
25 Օգոստոսի 2021
10 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
12:34
25 Օգոստոսի 2021
Ուսումնական գործընթացի մեկնարկից համավարակի պայմաններում կգործեն մի քանի կանոններ.ԿԳՄՍ փոխնախարարը պարզաբանում է
Ուսումնական գործընթացի մեկնարկից  համավարակի պայմաններում կգործեն մի քանի կանոններ.ԿԳՄՍ փոխնախարարը պարզաբանում է
11:40
25 Օգոստոսի 2021
Առաջին դասարանցիների մուտքը դպրոց կկազմակերպվի մեկ օր շուտ.ԿԳՄՍ փոխնախարար
ԿԳՄՍ փոխնախարարը հայտնեց, թե ինչ սկզբունքով են առաջին դասարանցիները գնալու դպրոց
11:11
25 Օգոստոսի 2021
8516 թեստից` 634 նոր դեպք.ՀՀ–ում կորոնավիրուսից առողջացել է 200 մարդ, 10 մարդ մահացել է
8516 թեստից` 634 նոր դեպք.ՀՀ–ում կորոնավիրուսից առողջացել է 200 մարդ, 10 մարդ մահացել է