Հայ–ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվանան.վարչապետ
12.08.2021,
12:07
Փաշինյանն ասում է, որ հայ–ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվանան

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայ–ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է, և այս ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվանան, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Загружается новость ... "Лево"
«Թշնամության և թշնամանքի մթնոլորտի հետագա խորացումը մեր տարածաշրջանում անթույլատրելի է։ Դա սպառնալիք է ոչ միայն ողջ տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգության համար։ Թե թշնամության մթնոլորտի խորացումն ինչպիսի դրսևորումների կարող է բերել, տեսանք Բաքվում բացված, այսպես կոչված, ավարի պուրակի օրինակով, որը, կարծում եմ, անարգանք է մեր տարածաշրջանի և տարածաշրջանային քաղաքակրթության հասցեին։ Սա ընդգծում եմ ցույց տալու համար, թե որքան հրատապ է տվայլ հարցի կառավարումը», – ասաց նա` ավելացնելով, որ թշնամության հաղթահարումը կարող է և պետք է դառնա տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը։–0–