432.44
5.78
396.66
-6
Եղանակը Երևանում
Հայ

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը

11:13
04 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:28
23 Հունվարի 2023
Երևանում ակցիա է կազմակերպվել ողբերգական հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին (ՖՈՏՈ)
Երևանում ակցիա է կազմակերպվել ողբերգական հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին. ՖՈՏՈ
14:52
23 Հունվարի 2023
Պապիկյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին. քննակվել է Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակը
Պապիկյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
14:46
23 Հունվարի 2023
Պապիկյանը մեղավոր չէ. Ալեն Սիմոնյանը կարծում է, որ նախարարը չի կարող կապ ունենալ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի հետ
Պաշտպանության նախարարն այս ամենի հետ որևէ ձևով չի կարող կապ ունենալ, ասել է Սիմոնյանը 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի կապակցությամբ
14:04
23 Հունվարի 2023
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
13:57
23 Հունվարի 2023
Պապիկյանը հրաժարվել է քննարկել բանակի խնդիրները. ԱԺ–ում ձախողվել է թեմատիկ քննարկումը
Պապիկյանը հրաժարվել է քննարկել բանակի խնդիրները. ԱԺ–ում ձախողվել է թեմատիկ քննարկումը
13:10
23 Հունվարի 2023
Գլխավոր դատախազը ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին
ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացվել ԱԺ նախագահին
11:47
23 Հունվարի 2023
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
11:00
23 Հունվարի 2023
Տեղումներ չեն սպասվում, բայց կցրտի մինչև -16. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Տեղումներ չեն սպասվում, բայց կցրտի մինչև -16. ներկայացնում ենք առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
17:53
21 Հունվարի 2023
Թուրք-ադրբեջանական դաշինքին պետք չէ հզոր Հայաստան, նրանց պետք է ռեզերվացիա. Ոսկանյան (ՎԻԴԵՈ)
Թուրքիային և Ադրբեջանին պետք է հնարավորինս թույլ, կառավարելի Հայաստան, նշել է Վարդան Ոսկանյանը. ՎԻԴԵՈ
15:33
20 Հունվարի 2023
ԿԳՄՍ նախարարը ՌԴ դեսպանին է ներկայացրել Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը
Ժաննա Անդրեասյանը ՌԴ դեսպանին է ներկայացրել Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը
13:23
20 Հունվարի 2023
Դատախազությունն ԱԺ–ին երեք միջնորդություն է ներկայացրել պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
Գլխավոր դատախազությունն ԱԺ–ին երեք միջնորդություն է ներկայացրել պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
13:18
20 Հունվարի 2023
44-օրյա պատերազմի զոհերի զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՔԿ–ի շենքի մոտ
Արցախում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ