447.29
7.53
425.3
+23
Եղանակը Երևանում
Հայ

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը

12:43
17 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:52
17 Հունիսի 2022
Համընդհանուր պատասխանատվության օրը` Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Հունիսի 16-ին Երևանի կոնյակի գործարանը, միանալով Պեռնո Ռիկար միջազգային խմբի աշխարհասփյուռ այլ ընկերություններին, 10-րդ անգամ նշեց Համընդհանուր պատասխանատվության օրը և նախաձեռնեց համայնքի բարելավմանն ուղղված հերթական ծրագիրը. ՖՈՏՈ
16:07
17 Հունիսի 2022
Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ. կասեցվել է հրուշակեղենի արտադրության առանձին գործառույթը
Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ. կասեցվել է հրուշակեղենի արտադրության առանձին գործառույթը
15:22
17 Հունիսի 2022
Orion Summit 2022-ին միացել են էկոհամակարգային լուծումներով առաջնորդվող համաշխարհային ու հայաստանյան առաջատարները
Երևանում հունիսի 22-ին կկայանա Orion Summit 2022-ը, որի առանցքային ուղղվածություններից մեկն էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում
14:49
17 Հունիսի 2022
ԱԽ քարտուղար. Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող
Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող
13:55
17 Հունիսի 2022
Հրապարակվել է Քաղավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահի կենսագրությունը
Հրապարակվել է Քաղավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահի կենսագրությունը
13:22
17 Հունիսի 2022
ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
11:54
17 Հունիսի 2022
Փաշինյանի օգնականը կառաջադրվի ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում
Փաշինյանի օգնականը կառաջադրվի ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում
11:27
17 Հունիսի 2022
ՀՀ քաղավիացիայի կոմիտեն նոր ղեկավար ունի
ՀՀ քաղավիացիայի կոմիտեն նոր ղեկավար ունի
10:58
17 Հունիսի 2022
Պաշտպանության նախարարն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի (ՎԻԴԵՈ)
Պապիկյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի. ՎԻԴԵՈ
20:21
16 Հունիսի 2022
«Դիմադրություն» շարժումն այս պահին իրազեկման երթ է անցկացնում Երևանում
«Դիմադրություն» շարժումն իրազեկման երթ է անցկացնում Երևանում
16:13
16 Հունիսի 2022
Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղկի առաջին դեպքը. ԱՆ–ն մեկնաբանել է Հայաստանում հիվանդության սպառնալիքի հավանականությունը
Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղկի առաջին դեպքը. ԱՆ–ն մեկնաբանել է Հայաստանում հիվանդության սպառնալիքի հավանականությունը
15:36
16 Հունիսի 2022
Արդշինբանկն առաջարկում է վարկերի վերաֆինանսավորում ավելի լավ պայմաններով
Արդշինբանկը հաճախորդներին ընձեռում է հնարավորություն վերաֆինանսավորել այլ բանկերում արդեն գոյություն ունեցող անշարժ գույքի գրավով վարկերն ավելի ցածր տոկոսադրույքով