+6
Եղանակը Երևանում
Հայ

Հարկադիր կատարողները դրդել են քաղաքացիներին սնանկ ճանաչվել ու կաշառք են պահանջել.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

15:55
26 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարողներն իրենց մոտ գտնվող կատարողական վարույթների շրջանակներում մի շարք քաղաքացիների բանկային հաշիվների վրա դրված արգելանքները վերացնելու, կատարողական վարույթների շրջանակներում հաշվարկվող կատարողական ծախսերը չգանձելու կամ դրանց չափը նվազեցնելու և այդ կերպ իրենց լիազորությունների շրջանակներում նրանց օգտին գործողություններ կատարելու համար 2020-2021 թվականների ընթացքում մեկ տասնյակից ավելի պարտապաններից պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն: 

Վերոգրյալից բացի, քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ պարզվել է նաև, որ հարկադիր կատարողներից մեկը, տեղյակ լինելով երկու քաղաքացիների կողմից մի շարք բանկերում և վարկային կազմակերպություններում ունեցած 6.000.000 ՀՀ դրամ և 3.900.000 ՀՀ դրամ վարկային պարտավորությունների մասին, հիշյալ քաղաքացիներին համոզելու եղանակով դրդել է կեղծ սնանկության, մասնավորապես՝ նրանց կողմից սնանկության հատկանիշների բացակայության պայմաններում՝ պարտատերերին մոլորեցնելու և կուտակված պարտքերը չվճարելու նպատակով վերջիններին հորդորել է սեփական սնանկության ճանաչման մասին հայցադիմում ներկայացնել դատարան, ինչպես նաև  սեփական սնանկությունը ճանաչելու պահանջը բավարարելու նպատակով կազմել և քաղաքացիական գործով դատարան ներկայացնել բովանդակությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող ապացույցներ՝ փաստաթղթեր, որոնց օգտագործմամբ հնարավոր է եղել արհեստականորեն ավելացնել պարտատերերի քանակը, պայմանագրային պարտավորությունների չափերը, կեղծ հիմքեր ստեղծել նրանց մոտ անվճարունակության հատկանիշների առկայության և օրենքով սահմանված կարգով սնանկ ճանաչելու համար: 

«Ընդ որում, հարկադիր կատարողը վերը հիշատակված ակնհայտ ապօրինի գործողությունների, ինչպես նաև ծառայության գծով հովանավորչության համար քաղաքացիներից մեկից 2021 թվականի մարտ և ապրիլ ամիսներին պահանջել և առձեռն ստացել է ընդհանուր խոշոր չափերի՝ 500.000 ՀՀ դրամ գումար կաշառք, իսկ մյուսից՝ 350.000 ՀՀ դրամ գումար կաշառք», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Վերոգրյալ գործողությունների արդյունքում քաղաքացիական գործով մասնակից անձի կողմից դատարան է ներկայացվել բովանդակությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող ապացույցներ, բավարարվել է քաղաքացու՝ սեփական սնանկությունը ճանաչելու պահանջը, իսկ  պարտատերերին պատճառվել է  խոշոր չափերի՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարի չափով վնաս:

Քրեական գործի քննության ընթացքում, ի թիվս ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների, կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ,  առգրավվել են խնդրո առարկա կատարողական վարույթները, որոնց արդյունքում ձեռք են բերվել մեղսագրվող արարքներում հարկադիր կատարողների ներգրավվածությունը վկայող ակնհայտ տվյալներ: 

Գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում մեղադրանք է առաջադրվել ընդհանուր 10 անձի, հարկադիր կատարողներից երեքի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են  հարուցվել դատարան, որոնք բավարարվել են: 

Քննության ներկա փուլի համատեքստում ազգային անվտանգության մարմինները շարունակում են ձեռնարկել ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կոռուպցիոն հանցապատկերի բոլոր հնարավոր դրվագները հայտնաբերելու, դրանցում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, ինչպես նաև հարկադիր կատարողների կողմից համակարգային կոռուպցիոն չարաշահումների կատարման հնարավոր դրսևորումները կանխելու ու խափանելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ