Հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի

11.05.2022, 13:12
Հայաստանում հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի
Հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը` գործող սահմանափակումները մեղմացվել են: 

Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը, մասնավորապես, մայիսի 12-ից ուժը կորցրած կճանաչվի հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և մարզասրահ, գրադարաններ և թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության կամ արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության սերտիֆիկատի կամ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի ներկայացման պահանջը:–0–