Հանգստյան օրերին կդադարեցվի երթևեկը Երևանի գլխավոր պողոտաներից մեկում (ՔԱՐՏԵԶ)

04.12.2020, 15:47
Հանգստյան օրերին կդադարեցվի երթևեկը Երևանի գլխավոր պողոտաներից մեկում. ՔԱՐՏԵԶ
Հանգստյան օրերին կդադարեցվի երթևեկը Երևանի գլխավոր պողոտաներից մեկում (ՔԱՐՏԵԶ)
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հանգստյան օրերին ժամանակավորապես կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, ծառերի սանիտարական էտման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. դեկտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 7:00-14:00-ը, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրից կենդանաբանական այգի ընկած միակողմանի հատվածում:

«Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշում են քաղաքապետարանից:–0–