Հակառակորդը կրակ է բացել սահմանի Գեղարքունիքի հատվածում, հայկական կողմից տուժածներ չկան.ՊՆ
13.11.2021,
19:16
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 13-ին, ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։
«Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–
«Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–