Հակառակորդը կրակ է բացել Երասխի հատվածում, ինչի հետևանքով հրդեհվել է միջդիրքային հատվածը.ՊՆ

06.08.2021, 15:20
Հակառակորդը կրակ է բացել Երասխի հատվածում, ինչի հետևանքով հրդեհվել է միջդիրքային հատվածը
Հակառակորդը կրակ է բացել Երասխի հատվածում, ինչի հետևանքով հրդեհվել է միջդիրքային հատվածը.ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 6-ին, ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։

"Հայկական կողմն իրականացնում է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ", - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Հայկական կողմից տուժածներ չկան։-0-