Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել

22.03.2023, 19:39
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։-0-