«Հաղթանակ» զբոսայգում ապօրինի «Սատանի անիվ» է կառուցվել. քաղաքապետը հանձնարարեց արձանագրություն կազմել

03.10.2022, 12:38

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանում այսօր՝ տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե արդյոք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղյակ են, որ Հաղթանակ զբոսայգում ապօրինի «Чертовое колесо» է կառուցվել:

Ինչպեսն նշեց վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը, դա շուտ է կառուցվել, մինչև հունիս կառուցված է եղել:
«Ոստիկանությունից էլ պետք է պատասխանեն, գրությունը եկել է»,– ասաց նա:

Քաղաքապետն իր հերթին հանձնարարեց, որ մինչև հաջորդ գործակարգավարական նիստին դրա վերաբերյալ արձանագրությունը կազմված լինի:–0–