ՀՀ վարչապետը կոչումներ է շնորհել հուլիսի 5–ին նշվող ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչումներ է շնորհել հուլիսի 5–ին նշվող ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Այս մասին նա հայտնել է Facebook–յան իր էջում։
«ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում եմ կայացրել.
- ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում,
- ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,
- ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհել արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստճան,
- ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,
- ՀՀ ոստկանության պետ Վալերի Օսպյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,
- Քննչական կոմիտե նախագահ Հայկ Գրիգորյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,
- ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,
- Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում», – նշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ:
Փաշինյանը նաև ավելացրել է, որ որոշումներն ուժ մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից համապատասխան հրամանագրերը ստորագրելուց հետո:
Հուլիսի 5–ին Հայաստանում կնշվի ՀՀ Սահմանադրության օրը։ 1995 թ.–ի հուլիսի 5-ին այն ժամանակ երկրում իշխող կուսակցության` Հայոց համազգային շարժման պատրաստած Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի և հավանության արժանացավ: Այն անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունն էր։
Երկրի «Մայր օրենքը» երկու անգամ բարեփոխվել է` 2005 և 2015 թթ.–ին։ 12 տարի առաջ կայացած հանրաքվեի արդյունքում կատարվեցին փոփոխություններ, որոնք, մասնավորապես, նախատեսում են, որ հանրապետության նախագահի լիազորությունների մի մասը փոխանցվում է այլ պետական մարմիններին։ Փոփոխությունների արդյունքում` ավելացավ ՀՀ ԱԺ–ի դերակատարությունը։ –0–