ՀՀ վարչապետն ու նախագահը հարգանքի տուրք են մատուցում Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին (ՈՒՂԻՂ)

21.09.2020, 10:20
ՀՀ վարչապետն ու նախագահը հարգանքի տուրք են մատուցում Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին. ՈՒՂԻՂ
ՀՀ վարչապետն ու նախագահը հարգանքի տուրք են մատուցում Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին (ՈՒՂԻՂ)

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանն այսօր տոնում է երկրի անկախության 29–ամյակը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը և այլ պաշտոնատար անձինք հարգանքի տուրք են մատուցում զոհված զինծառայողների հիշատակին։

Նրանք ծաղիկներ դրեցին սպարապետներ Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Օզանյանի գերեզմաններին։ Վարչապետը ծաղկեպսակ դրեց զոհված ազատամարտիկների հուշահամալիրի մոտ։

Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 29–ամյակը։ Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ:

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։–0–