626.94
6.79
522.23
+21
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ–ում կխստացվեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները. Փաշինյանի մոտ նիստ է կազմակերպվել

16:02
29 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 29  մարտի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: 

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Մեր այն սպասումը և կանխատեսումը, թե նոր տիպի կորոնավիրուսի համավարակն առնվազն մեկ տարի տևելու է, ըստ էության արդարացան և արդարանում են, և հիմա ամբողջ աշխարհում կորոնավիրուսը շարունակում է տարածվել: Նոր հանգամանքը, որ ի հայտ է եկել, պատվաստանյութերի կիրառումն է, և մենք այսօր կքննարկենք այս պահին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում և մեր անելիքները, մասնավորապես՝ պատվաստման քաղաքականությունը, պատվաստանյութերի ձեռքբերման առումով մեր պայմանավորվածությունները, հետագա քայլերը»:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում համաճարակային իրավիճակը՝ նշելով, որ այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190741 դեպք, որից 172096-ը՝ առողջացած, 3476-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14287 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 842817 թեստավորում:

Загружается новость ... "Лево"

Վիճակագրական տվյալներ են ներկայացվել վարակի վերարտադրողության ցուցանիշի, դեպքայնության աճի, մահճակալային ֆոնդի զբաղվածության և առկա հիվանդանոցային կարողությունների վերաբերյալ: Նախարարը նշել է, որ նշված ցուցանիշների վերջին 7 օրվա համեմատականը մտահոգիչ է, Հայաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ և վերահսկողական միջոցառումները չխստացնելու պարագայում կվատթարանա:

Ա. Ավանեսյանն անդրադարձել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման գործընթացին, որի շրջանակում երեկ՝ մարտի 28-ին, Հայաստան է ներկրվել պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ: Այն նախատեսված է ռիսկային խմբերի շրջանում, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար: Ներկրված պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած չափանիշներին: Զեկուցվել է նաև Covid-19 դեմ պատվաստանյութի հաջորդ խմբաքանակների ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Նիստում քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ առաջնահերթ անելիքները: Վարչապետն առաջարկել է աշխատանքները կազմակերպել հետևյալ ուղղություններով՝ պատվաստման շարունակական գործընթաց, դիմակների կրման մակարդակի բարձրացում, վերահսկողական միջոցառումների խստացում և հիվանդանոցային ներուժի ավելացում: Այս կապակցությամբ քննարկվել են մի շարք առաջարկներ, այդ թվում՝ պատվաստանյութերի այլ տեսակների ձեռքբերման առնչությամբ: Արծարծվել են հանրակրթական ուսումնական հաստատություններում կանխարգելիչ միջոցառումներին վերաբերող հարցեր: Ընդգծվել է, որ պետք է աշխատանքներն իրականացնել կորոնավիրուսի նախորդ ճգնաժամային շրջաններում կիրառած սկզբունքների և փորձի հիման վրա:

Վարչապետը հանձնարարել է ակտիվացնել տեսչական ստուգումները, հատկապես փակ տարածքներում և հանրային տրանսպորտում, շարունակել հանրային լայն իրազեկումը դիմակի կրման մշակույթը տարածելու ուղղությամբ և կենտրոնանալ պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերման աշխատանքների վրա:

Նշենք, որ մարտի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190741 դեպք, որոնցից 172096-ն` առողջացած, 3476-ը` մահվան ելքով։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:29
21 Ապրիլի 2021
Ընդդիմությունն ակցիա է կազմակերպել կառավարական առանձնատան մոտ, տեղում են մեծ թվով ոստիկանական ուժեր (ՎԻԴԵՈ)
Ընդդիմությունն ակցիա է կազմակերպել կառավարական առանձնատան մոտ, տեղում են մեծ թվով ոստիկանական ուժեր. ՎԻԴԵՈ
21:47
21 Ապրիլի 2021
Աննա Հակոբյանի հրամանը ԱԱԾ-ին,Փաշինյանը վրեժ է լուծում սյունեցիներից,զինծառայողն էլ ինքնասպան է եղել. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Աննա Հակոբյանի հրամանը ԱԱԾ-ին,Փաշինյանը վրեժ է լուծում սյունեցիներից,զինծառայողն էլ ինքնասպան է եղել. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
19:04
21 Ապրիլի 2021
Փաշինյանն իրավապահ մարմիններից պահանջել է կոշտ կերպով արձագանքել Մեղրիում տեղի ունեցած միջադեպին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն իրավապահ մարմիններից պահանջել է կոշտ կերպով արձագանքել Մեղրիում տեղի ունեցած միջադեպին. ՎԻԴԵՈ
16:48
21 Ապրիլի 2021
«Մեղրիի միջանցք չի լինելու». Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը, ով այցով գտնվում է Սյունիքում, սյունեցիների հետ զրույցի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե արդյոք լինելու է միջանցք Մեղրիի միջով Ադրբեջանի համար. ՎԻԴԵՈ
16:20
21 Ապրիլի 2021
Զորամասերից մեկում ժամկետային զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրգործ. հայտնի է հոդվածը
Զորամասերից մեկում ժամկետային զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրգործ. հայտնի է հոդվածը
12:20
21 Ապրիլի 2021
Մեղրիի բնակիչները դիմավորեցին Փաշինյանին սուլոցներով և վիրավորանքներով (ՎԻԴԵՈ)
Մեղրիի բնակիչները դիմավորեցին Փաշինյանին սուլոցներով և վիրավորանքներով. ՎԻԴԵՈ
11:13
21 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1033 նոր դեպք, 583 մարդ առողջացել է, 25 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1033 նոր դեպք, 583 մարդ առողջացել է, 25 մարդ մահացել է
10:58
21 Ապրիլի 2021
Փաշինյանը սահմանամերձ Մեղրիում է, իրավիճակը շատ լարված է. ՈւՂԻՂ
Փաշինյանը սահմանամերձ Մեղրիում է, իրավիճակը շատ լարված է. ՈւՂԻՂ
10:15
21 Ապրիլի 2021
Երևանում 8,6 մետրանոց նոր ավտոբուսներ են երթևեկելու (ՖՈՏՈ)
Երևանում 8,6 մետրանոց նոր ավտոբուսներ են երթևեկելու.ՖՈՏՈ
23:20
20 Ապրիլի 2021
Կրակում են և′ գիշերը, և′ ցերեկը. ադրբեջանցի զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել Սյունիքի գյուղերի մոտ (ՖՈՏՈ)
Կրակում են և′ գիշերը, և′ ցերեկը. ադրբեջանցի զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել Սյունիքի գյուղերի մոտ. ՖՈՏՈ
23:00
20 Ապրիլի 2021
Տավուշցի երեխայի մահվան պատճառը, Փաշինյանը նոր ծրագի՞ր ունի և Օնիկ Գասպարյանի արձագանքը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Տավուշցի երեխայի մահվան պատճառը, Փաշինյանը նոր ծրագի՞ր ունի և Օնիկ Գասպարյանի արձագանքը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
21:35
20 Ապրիլի 2021
Հայաստանում COVID-19–ից մահացածների 57% -ը տղամարդ է, 43%–ը` կին. ԱՆ–ն հրապարակել է թարմացված տվյալներ` ըստ սեռի և տարիքի
Հայաստանում COVID-19–ից մահացածների 57% -ը տղամարդ է, 43%–ը` կին. ԱՆ–ն հրապարակել է թարմացված տվյալներ` ըստ սեռի և տարիքի