ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը հրապարակել է Ադրբեջանից վերադարձած 5 ռազմագերիների դիմավորման կադրերը (ՖՈՏՈ)

19.10.2021, 23:24
Հրապարակվել են Ադրբեջանից վերադարձած  5 ռազմագերիների դիմավորման կադրերը.ՖՈՏՈ
ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը հրապարակել է Ադրբեջանից վերադարձած  5 ռազմագերիների դիմավորման կադրերը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսական կողմի աջակցությամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 5 հայ ռազմագերի։

Նրանք անմիջապես օդանավակայանից տեղափոխվել են «Մուրացան» զինվորական հոսպիտալ` բուժզննման համար։ Այնտեղ են մեկնել նաև ռազմագերիների ծնողներն ու հարազատները, ովքեր օդանավակայանում սպասում էին օդանավի վայրէջքին։

«ՀՀ–ում ՌԴ դեսպան Ս.Պ. Կոպիրկինը «Էրեբունի» օդանավակայանում դիմավորել է ՌԴ ռազմաօդային ուժերի օդանավը, որով ռուսական կողմի աջակցությամբ Ադրբեջանից վերադարձել է Հայաստանի 5 քաղաքացի», – նշվում է ՌԴ դեսպանատան Facebook-յան էջում։–0–