ՀՀ տարածքում ողջ գիշեր որոշ ավտոճանապարհներ փակ կլինեն. ԱԻՆ–ը զգուշացնում է

12.02.2020, 22:54
ՀՀ տարածքում ողջ գիշեր որոշ ճանապարհներ փակ կլինեն. սպասվում է ձյուն, քամու ուժգնացում
ՀՀ տարածքում ողջ գիշեր որոշ ավտոճանապարհներ փակ կլինեն. ԱԻՆ–ը զգուշացնում է
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ըստ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տվյալների՝ ողջ գիշեր ՀՀ տարածքում սպասվում են տեղումներ ձյան տեսքով և քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ, պոռթկումների ժամանակ՝ մինչև 23 մ/վ, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Загружается новость ... "Лево"

«Փակ են Սոթք-Քարվաճառ, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհները, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները», – նշվում է հաղորդագրության մեջ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է առայժմ զերծ մնալ վերը նշված ճանապարհներով երթևեկելուց:–0–