ՀՀ տարածքում, առատ ձյան պատճառով, կան փակ ճանապարհներ

18.03.2020, 10:34
ՀՀ տարածքում, առատ ձյան պատճառով, կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՀՀ տարածքում, առատ ձյան պատճառով, կան փակ ճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 08:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: 

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Շիրակի մարզի Ամասիա գյուղի ավտոճանապարհները:

Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա գյուղերւմ, Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (մառախուղ) և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ախուրյան, Ամասիա գյուղերում բուք է:

Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում մառախուղ է:

Միաամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի18-ին՝ ժամը9:45-ի դրությամբ,  առատ ձյան պատճառով և եթևեկության անվտանգությունը ապահովելու նպատակով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:  

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: