ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է կորոնավիրուսի պատճառով լոքդաունի վերադառնալու անհրաժեշտությունը
02.11.2020,
12:44
ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է կորոնավիրուսի պատճառով լոքդաունի վերադառնալու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կորոնավիրուսի պատճառով լոքդաունի վերադառնալու անհրաժեշտություն չկա, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Загружается новость ... "Лево"
Նոյեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 93448 դեպք, որոնցից 56466-ն` առողջացած, 1391-ը` մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 35215 պացիենտ:
«Չեմ կարծում, որ այսօր մեզ մոտ այնպիսի իրավիճակ է, որ հարկավոր է վերադառնալ լոքդաունի։ Եթե ամփոփենք նախորդ փորձը, այդ թվում` ոչ միայն Հայաստանում, այլև հարևան Վրաստանում և եվրոպական երկրներում, ապա այս պահին նման օրակարգ չկա», – ասաց Գրիգորյանը։
Նա նաև կոչ արեց բոլորին պահպանել կանխարգելիչ միջոցառումներն` ընդգծելով, որ դա ամենաարդյունավետ միջոցն է ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։–0–