ՀՀ նախագահը հոսպիտալացվել է, նրա մոտ բարդացումներ են կորոնավիրուսի պատճառով
13.01.2021,
12:23
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոսպիտալացվել է, նրա մոտ բարդացումներ են կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը վարակված է նոր տիպի կորոնավիրուսով և բուժվում էր տնային պայմաններում, տեղափոխվել է հիվանդանոց։
«Հիվանդությունը դեռևս բարդ ընթացք ունի. նախագահ Սարգսյանի մոտ առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ, այդ թվում՝ բարձր ջերմություն, երկկողմանի թոքաբորբ», – նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 5–ին հայտնի էր դարձել, որ Լոնդոնում գտնվող ՀՀ նախագահը վարակվել է կորոնավիրուսով։–0–