637.67
6.92
536.58
+11
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահը հայտարարություն է տարածել ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ

12:44
01 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ Հանրապետության նախագահի կայացրած որոշման մասին։

Նշենք, որ փետրվարի 27–ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած միջնորդությունը։ Այն առարկություններով վերադարձրել է վարչապետի աշխատակազմ։ Փաշինյանը  այն կրկին ուղարկել է նախագահին։

«Հանրապետության նախագահի կողմից իրեն ներկայացված հրամանագրի նախագիծը առարկություններով վերադարձնելու փաստն անթույլատրելիորեն շահարկվում է և արժանացել է ոչ համարժեք արձագանքի: Այս կապակցությամբ ևս մեկ անգամ ընդգծում ենք՝ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է միմիայն Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով, անաչառորեն և որոշումները կայացնում է առաջնորդվելով բացառապես համազգային և համապետական շահերով», – նշվում է հայտարարության մեջ: 

Загружается новость ... "Лево"

Հանրապետության նախագահը չի ներկայացնում որևէ քաղաքական ուժի շահերը, սև կամ սպիտակ չէ, և այդ առումով անթույլատրելի և անընդունելի է ցանկացած շահարկում: 

«Հանրապետության նախագահի՝ պետության գլխի կարևորագույն առաքելությունն է հետևել Սահմանադրության պահպանմանը և նախագահի ինստիտուտը ծառայեցնել որպես բանակցելու և երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիներ գտնելու հարթակ: Հանրապետության նախագահը բազմիցս առաջարկել է և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բանակցությունների սեղանի շուրջ համախմբելու քաղաքական ուժերին՝ տարաձայնությունները հարթելու և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու նպատակով: Հանրապետության նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է՝ իրացնելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իր լիազորությունը: Հիշեցնում ենք, որ Սահմանադրական դատարանն իր 2020թ. մարտի 31-ի ՍԴՈ 1518 որոշմամբ ամրագրել է, որ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրությամբ սահմանված հիմքերով (կարգով) իրականացվող հայեցողական լիազորություններից են զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու այլընտրանքային լիազորությունը», – նշվում է ՀՀ նախագահի հայտարարության մեջ: 

Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ հիմնավորումները Հանրապետության նախագահի աշխատակազմ են ուղարկվել 2021թ. փետրվարի 28-ին երեկոյան և մուտքագրվել են դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2021թ. մարտի 1-ին: Հանրապետության նախագահը հրամանագրի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի և օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:58
07 Ապրիլի 2021
Հանդիպումն արդյունավետ էր. Փաշինյանը խոսել է Պուտինի հետ հանդիպումից (ՎԻԴԵՈ)
Հանդիպումն արդյունավետ էր. ՀՀ վարչապետը խոսել է Պուտինի հետ հանդիպումից. ՎԻԴԵՈ
23:43
07 Ապրիլի 2021
Ի՞նչ գաղտնի առաջարկ է արել Աննա Հակոբյանը և ու՞մ հետ դաշինք կկազմի Քոչարյանը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ գաղտնի առաջարկ է արել Աննա Հակոբյանը և ու՞մ հետ դաշինք կկազմի Քոչարյանը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
20:02
07 Ապրիլի 2021
Փաշինյանն առաջարկել է Պուտինին քննարկել ՀՀ–ում նոր ԱԷԿ–ի կառուցումը
Փաշինյանն առաջարկել է Պուտինին քննարկել ՀՀ–ում նոր ԱԷԿ–ի կառուցումը
17:59
07 Ապրիլի 2021
Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է տարածաշրջանում հաղորդակցությունների վերականգնման կարևորությունը Հայաստանի համար (ՎԻԴԵՈ)
Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է տարածաշրջանում հաղորդակցությունների վերականգնման կարևորությունը Հայաստանի համար. ՎԻԴԵՈ
16:58
07 Ապրիլի 2021
Մոսկվայում մեկնարկել է Պուտին–Փաշինյան հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Պուտին–Փաշինյան հանդիպումը
14:52
07 Ապրիլի 2021
Կին ցուցարարները փորձել են ներխուժել կառավարության շենք, կան բերման ենթարկվածներ (ՎԻԴԵՈ)
Կին ցուցարարները փորձել են ներխուժել կառավարության շենք, կան բերման ենթարկվածներ. ՎԻԴԵՈ
14:46
07 Ապրիլի 2021
Ադրբեջանցիները Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի հատվածում քարեր են նետել հայկական համարներով քաղաքացիական մեքենայի ուղղությամբ. ՄԻՊ–ն ահազանգում է
Ադրբեջանցիները Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի հատվածում քարեր են նետել հայկական համարներով քաղաքացիական մեքենայի ուղղությամբ. ՄԻՊ–ն ահազանգում է
13:27
07 Ապրիլի 2021
«Այսուհետ մեր կյանքում չկան տոներ». հայ կանայք բողոքի ակցիա են կազմակերպել իշխանությունների դեմ
«Այսուհետ մեր կյանքում չկան տոներ». հայ կանայք բողոքի ակցիա են կազմակերպել իշխանությունների դեմ
11:00
07 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1025 նոր դեպք, 626 մարդ առողջացել է, 20 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1025 նոր դեպք, 626 մարդ առողջացել է, 20 մարդ մահացել է
10:57
07 Ապրիլի 2021
Երևանում ժամանակավորապես կդադարեցվի որոշ երթուղիների սպասարկումը
Երևանում ժամանակավորապես կդադարեցվի որոշ երթուղիների սպասարկումը
21:05
06 Ապրիլի 2021
Փաշինյանին հրավիրել են քննչական, Արսեն Թորոսյանը գաղտնի գործեր է անում,Քոչարյանն էլ ցուցակ է կազմում. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանին հրավիրել են քննչական, Արսեն Թորոսյանը գաղտնի գործեր է անում,Քոչարյանն էլ ցուցակ է կազմում. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
18:08
06 Ապրիլի 2021
Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց