ՀՀ-ում նախօրեին կորոնավիրուսից 2 տղամարդ և 1 կին է մահացել․ ԱՆ-ն մանրամասնում է
12.08.2020,
11:38
ՀՀ-ում նախօրեին կորոնավիրուսից 2 տղամարդ և 1 կին է մահացել․ բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40794 դեպք, որոնցից 33492-ն` առողջացած, 806-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6262 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 179032 թեստավորում:
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (տղամարդ), 64 (կին) և 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-
Загружается новость ... "Лево"
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 201 նոր դեպք և 335 առողջացած։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (տղամարդ), 64 (կին) և 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-