ՀՀ արդարադատության նախկին նախարարը տեղեկություններ է հավաքում Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների մասին (ՎԻԴԵՈ)

04.06.2021, 12:14
Արտակ Զեյնալյանը հրապարակիել է տեսանյութ` գերեվարված հայ զինծառայողների կադրերով.ՎԻԴԵՈ
ՀՀ արդարադատության նախկին նախարարը տեղեկություններ է հավաքում Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ արդարադատության նախկին նախարար, փաստաբան Արտակ Զեյնալյանը Facebook–յան իր էջում հրապարակիել է տեսանյութ` գերեվարված հայ զինծառայողների կադրերով։

«Այս հաղորդագրությանը կից ներկայացնում ենք տեսանյութեր, որոնցում նկարահանված զինվորների և տեղանքի հատկանիշները թույլ են տալիս նրանց կամ տեղանքին ծանոթ անձանց պարզորոշ ճանաչել վերջիններիս։ Հավանական գերիների, նրանց ընտանիքների անդամների իրավունքները պաշտպանելու նպատակով, խնդրում ենք տեսանյութերում պատկերված անձանց և/կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել Սիրանուշ Սահակյանի կամ ինձ հետ», – նշել է Զեյնալյանը։

Նա խնդրել է ներկայացնել համոզմունքը հաստատող լուսանկարներ և/կամ տեսանյութեր՝ հավանական գերեվարված անձի և ճանաչած անձի նույնական լինելու վերաբերյալ:

«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հավանական գերեվարված անձի ինքնությունը կհաստատվի պատշաճ ընթացակարգերի, այդ թվում՝ փորձաքննությունների, արդյունքում», – նշել է Զեյնալյանը:–0–