ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը հայտարարություն է տարածել

02.03.2021, 01:04
ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը հայտարարություն է տարածել
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ, գրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը։։

«Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։ Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության և իրավունքի նորմերով», – նշել է Ասատրյանը։–0–