ՀՀ ԱԱԾ տնօրենը Երասխին հարող չեզոք գոտում հանդիպել է Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենի հետ. ի՞նչ են քննարկել

09.01.2021, 18:51

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։ Այս թեմաներով շփումները շարունակվում են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–