ՀԷՑ–ից պատասխանել են էլեկտրաէներգիայի լարման տատանումների մասին «Վեոլիա Ջուր»–ի հաղորդագրությանը
22.06.2021,
23:07
ՀԷՑ–ից պատասխանել են էլեկտրաէներգիայի լարման տատանումների մասին «Վեոլիա Ջուր»–ի հաղորդագրությանը

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից տարածվել է հաղորդագրություն, որում նշված է, որ էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով ընդհատումներ են առաջացել ջրամատակարարման համակարգի պոմպակայանների աշխատանքում։
Ա«յս կապակցությամբ, հարկ ենք համարում նշել, որ այսօր՝ ժամը 11:20 «Գյումրի 220 կՎ» բարձրավոլտ օդային գծի (պատկանում է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին) վթարային անջատման հետեւանքով լարման շեղումներ են առաջացել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Արմավիր», «Մեծամոր», «Գյումրի» ենթակայաններում», – նշել են ՀԷՑ–ից։
Մամուլի ծառայությունից նշել են, որ գրանցված շեղումները համարվում են տեխնիկական կանոնակարգերով նախատեսված նորմատիվային թույլարտրելի շեղումներ, ուստի ջրամատակարարման համակարգում խախտումներ առաջացնել չէին կարող։
«Ներկա դրությամբ Ընկերությունն աշխատում է թերությունները վերացնելու ուղղությամբ և պլանավորում ավարտել աշխատանքներն այսօր՝ մինչև ժամը 17:00», նշել են ՀԷՑ–ից։
ՀԷՑ–ից խնդրել են «Վեոլիա Ջուր» ընկերությանը այսուհետ հանրությանն առավել ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել՝ նման թյուրըմբռնումներից խուսափելու համար։–0–