«ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում». Փաշինյանը` հայ–ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին (ՎԻԴԵՈ)

26.05.2021, 17:41
Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ գործողությունների արագությունը հայկական կողմին չի բավարարում.ՎԻԴԵՈ
«ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում». Փաշինյանը` հայ–ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատրա Նիկոլ Փաշինյանը հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կարգավորման համատեքստում հայտարարել է, որ հայկական կողմին չի բավարարում ՀԱՊԿ գործողությունների արագությունը։

Загружается новость ... "Лево"

«Ես ուզում եմ ընդգծել, որ այս պահ դրությամբ  ՀԱՊԿ գործողությունների արագությունը չի բավարարում, բայց շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ, քանի որ ես կարծում եմ, որ նախնական մտահղացումը, որն ունի Ադրբեջանը, այս պահի դրությամբ ես չեզոքացված չեմ համարում», – ասաց նա չորեքշաբթի ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ։

Խոսելով այն մասին, թե ինչու հայկական կողմը չի դիմում ուժային գործողություններին, այլ դիմում է ՀԱՊԿ–ին` Փաշինյանը հայտարարեց, որ հենց ՀԱՊԿ-ը և ՀԱՊԿ  անդամ գործընկերներն  են, որ ՀՀ-ին հորդորել են չգնալ ռազմական ճանապարհով այս իրավիճակի հանգուցալուծման:

«ՀԱՊԿ պայմանագրի երկրորդ հոդվածում հստակ արձանագրված է, որ երբ կա սպառնալիք, այդ գործիքը սկսում է գործել: Հայաստանի ռազմական բախմամբ լուծմանը չգնալ նաև նպատակ ունի ինքնաբերաբար ՀԱՊԿ երկրներին չներքաշել ռազմական լուծան, և սա է պատճառը, որ ասում ենք՝ եկեք քաղաքական ճանապարհով լուծենք խնդիրը», – ասաց նա։

Ինչպես նշեց վարչապետի պաշտոնակատարը, ՀԱՊԿ երկրները և ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չի արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը հետ քաշի, աշխատանքային մակարդակում այդ դիրքորոշումն արտահայտվում է, բայց հրապարակային մակարդակում չի արտահայտվում։

«Այս հարցերում հստակություն պետք է մտցվի», – ընդգծեց Փաշինյանը։–0–