Գորիսի քաղաքապետն այս պահին առևանգված է, փաստաններին չի հաջողվել պաշտոնական տեղեկություն ստանալ. փոխքաղաքապետ
21.12.2020,
14:56
Գորիսի փոխքաղաքապետը հայտնում է, որ Գորիսի քաղաքապետն այս պահին առևանգված է, փաստաններին չի հաջողվել պաշտոնական տեղեկություն ստանալ

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Գորիս համայնքի ղեկավարը այս պահին առևանգված է, գրել է նրա տեղակալ Իրինա Յոլյանը Facebook–յան իր էջում։
«Առուշ Առուշանյանի շահերի պաշտպան փաստաբաններ Դավիթ Կարապետյանի և Արմեն Մելքոնյանի հետ քիչ առաջ եմ խոսել։ Առայժմ փաստաբաններին չի հաջողվել ոչ ոստիկանությունից ոչ էլ քննչական մարմնից որևէ տեղեկություն ստանալ: Այս մասին տեղեկացվել է նաև մարդու իրավունքների պաշտպանը», – նշել է Յոլյանը։
Նա ընդգծել է, որ փաստացի ոստիկանության ակնհայտ ապօրինի գործողությունների հետևանքով Առուշ Առուշանյանը 6 ժամից ավել զրկված է ազատությունից և առայժմ փաստաբաններին չի հաջողվում իրավական ճանապարհով բնականոն աշխատել։
«Որևէ տեղեկատվության պարագայում լրացուցիչ կտեղեկացնեմ», – նշել է Յոլյանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Առուշանյանը երկուշաբթի ժամը 05։00–ի սահմաններում բերման է ենթարկվել։ Ոստիկանությունից «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեցին Առուշանյանին բերման ենթարկելու փաստը` նշելով, որ հարուցվել է քրեական գործ և փոխանցվել Քննչական կոմիտե։ ՔԿ–ի մամուլի ծառայությունը տեղեկատվությունը չի մեկնաբանում։
Նախօրեին Առուշանյանը կոչ էր արել վաղ առավոտից փակել Սյունիքի դարպասները և արգելել Փաշինյանի մուտքը մարզ։
Նա հայտարարել է, որ վարչապետն օտարում է հայոց հողն ու խաթարում է Սյունիքի երբեմնի անառիկությունը։
«Սա Սյունեցիների արժանապատվության, անվտանգության և ֆիզիկական գոյության պայքարն է, համահայկական ընդվզումի արտահայտումը։ Մենք մեր սերունդներին ավանդ պետք է թողնենք՝ անարատ հողը նախնյաց», – ավելացրել է Առուշանյանը։–0–