+11
Եղանակը Երևանում
Հայ

Գողերը ռազբորկա էին պլանավորել. «Զապն» ու «Մասկովսկի» Արամչոն բերման են ենթարկվել (ՎԻԴԵՈ)

12:39
18 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ ոստիկանությունը պաշտոնապես հաղորդագրություն տարածեց, որ ծավալուն օպերատիվ միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություններ էին ստացել, որ, այսպես ասած, քրեական հեղինակություն համարվող մի քանի անձ նոյեմբերի 16-ին պատրաստվում են պարզաբանումների համար հանդիպել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Հավաստի տվյալներ կային նաև, որ նրանք ապօրինի զենք-զինամթերք ունեն, և հնարավոր է, որ պարզաբանումներն ավարտվեն զինված բախումով, ինչը կանխվեց։ Մյասնիկյան պողոտայում հայտնաբերվեցին ու մեքենայով հանդերձ ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվեցին երեք տղամարդ՝ 35, 37 եւ 39 տարեկան, երեքն էլ՝ Երևանի բնակիչ։

Shamshyan.com-ը ավելի վաղ այլ մանրամասներ էր հայտնել: Խուզարկությամբ նրանցից մեկի մոտից հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ՝ 6 փամփուշտով։ Օպերացիայի արդյունքում ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկվել 3 անձ։ Նրանցից մեկը քրեական աշխարհում հայտնի Մոնումենտցի Վարդգեսիկ մականվամբ 39-ամյա Վարդգես Իսպիրյանն է, մյուսը Երրորդմասցի Ռուժ Արթուրիկ մականվամբ 35-ամյա Արթուր Փոխարյանն է, իսկ մյուսը Երրորդմասցի Արմենչիկ մականվամբ 37-ամյա Արմեն Հարությունյանն է։ Իսկ ո՞ւմ էին նրանք պատրաստվում հանդիպել:

«Ժողովուրդ» օրաթերթին այս դեպքից ուշագրավ հանգամանքներ են հայտնի դարձել, մասնավորապես՝ այն, որ Մյասնիկյան պողոտայում բերման ենթարկված երեք տղամարդիկ Երևանում ցանկացել են հանդիպել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին՝ Զապին, Մոսկվայից վերջերս Հայաստան վերադարձած Մասկովսկի Արամչոյին, որը Աժ պատգամավորներից մեկի խնամին է և հեղինակություն է համարվում: Ի դեպ, թերթի հասած լուրերի համաձայն՝ իրավապահները բերման են ենթարկել նաև «օրենքով գողերին»:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:59
29 Մարտի 2023
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել
15:34
29 Մարտի 2023
«Վերահաստատում ենք հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը». ՌԴ ԱԳ փոխնախարար
ՌԴ ԱԳՆ–ից հայտնել են, որ վերահաստատում են հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը
13:50
29 Մարտի 2023
Fly Arystan–ն կգործարկի Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
Կգործարկվեն Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
12:20
29 Մարտի 2023
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
12:07
29 Մարտի 2023
Վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել. ՖՈՏՈ
11:21
29 Մարտի 2023
Հայաստանին ցիկլոն է մոտենում. ջերմաստիճանը կնվազի ավելի քան 20 աստիճանով
Քամի, ձյուն և ջերմաստիճանի կտրուկ նվազում. Հայաստանին ցիկլոն է մոտենում
10:57
29 Մարտի 2023
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
17:37
28 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:26
28 Մարտի 2023
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները