Գիշերը հղի է մահացել կորոնավիրուսից, շուրջ 100 հղի հոսպիտալացված է

08.11.2021, 11:01
Գիշերը հղի է մահացել կորոնավիրուսից, շուրջ 100 հղի հոսպիտալացված է
Գիշերը հղի է մահացել կորոնավիրուսից, շուրջ 100 հղի հոսպիտալացված է

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում գիշերը հղի է մահացել կորոնավիրուսից։ Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ հանձնաժողովներում 2022թ.–ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ։

«Ցավով պետք է նշեմ, որ գիշերը ունեցել ենք հղի կնոջ մահ՝ պայմանավորված քովիդով»,– ասաց նա։

Ավանեսյանը տեղեկացրեց, որ վերջին մեկ օրում գրանցվել է 810 դրական դեպք, մահացել է 30 քաղաքացի, կատարվել է 6220 թեստ։

Նախարարն ընդգծեց «Դելտա» շտամը, ի տարբերություն նախորդ տարի շրջանառվող շտամերի, դրսևորվում է բավական ագրեսիվ։

«Հղիները վտանգի են ենթարկվում, եթե վարակվում են վերոհիշյալ շտամով. այս պահին հիվանդանոցներում բուժում են ստանում շուրջ 100 հղի կին, նրանց կեսն ունի թոքաբորբ», – նշեց նախարարը։–0–