ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Գիշերը ադրբեջանցիք 2 հարյուրից ավել հայկական կայք են կոտրել։
Այս մասին հայտնել է մեդիափորձագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանը Facebook-յան իր էջում, հաղորդում է
ARKA Telecom հեռահաղորդակցական պորտալը:
«Ամենայն հավանականությամբ լոմել են հոսթինգը, ոչ թե կայքերը հատ-հատ: Կարևոր կայքերից են Արցախի ֆիննախը, Գյումրվա համայնքապետարանը, Հարավկովկասյան երկաթուղի, վառելիքի խոշորագույն մատակարարներից մեկի, Արցախի աուդիտորական պալատի, Բյուրականի աստղադիտարանի կայքերը և ոչ միայն», - նշել է Մարտիրոսյանը:-0-