395.27
6.37
395.94
+7
Եղանակը Երևանում
Հայ

ԳեոՊրոՄայնինգը մի շարք սոցիալական ծրագրեր է իրականացրել առողջապահության ոլորտում (ՖՈՏՈ)

14:14
14 Հուլիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը «Ռեսուրսներն ի բարօրություն» սոցիալական քաղաքականության շրջանակներում առողջապահության ոլորտում մի շարք ծրագրեր է իրականացրել, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ընկերությունը, մասնավորապես, ֆինանսավորել է Արարատ քաղաքի հիվանդանոցում ուլտրաձայնային ախտորոշման կաբինետի բացումն ու սարքավորումը։ Սա տեղի բնակչությանը կտրամադրի որովայնի սոնոգրաֆիայի, վահանաձև գեղձի և կրծքագեղձի դիագնոստիկայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի, էխոսրտագրության, անոթների դուպլեքս սկանավորման և այլ բժշկական ծառայություններ։

геопромайнинг.jpeg

Բացի այդ, պետության կողմից համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը աջակցություն է ցուցաբերել Արարատ քաղաքի պոլիկլինիկայի վեց բժշկական սենյակների վերանորոգման ծրագրին։

Օրերս ընկերությունն ավարտեց նաև Արարատ խոշորացված համայնքի բնակիչների տարեկան անվճար բուժզննման ծրագրի իրականացումը։ Ընկերությունը հայ-կանադական «Maple Leafs» բժշկական կլինիկայի հետ համատեղ բնակիչներին անվճար բուժզննում անցնելու հնարավորություն է տվել։ Ծրագրի իրականացման երեք ամիսների ընթացքում համայնքի 350 բնակիչ անցել է անվճար հետազոտություն և ստացել է բժշկական խորհրդատվություն։

Անատոլի Գոգոտին, ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերության գլխավոր տնօրեն. «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը սոցիալապես պատասխանատու ընկերություն է, և, հետևաբար, այն հնարավորինս շատ ներդրումներ է կատարում իր ներկայության մարզերում սոցիալական ենթակառուցվածքների և հումանիտար ծրագրերի զարգացման համար: Ամեն տարի ընկերությունը միջոցներ է հատկացնում սոցիալական խնդիրների լուծման համար։ Այդ միջոցների նպատակային և արդյունավետ իրականացումը ծառայում է քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը, ընդլայնում և խորացնում է պետական և մունիցիպալ կրթական և բժշկական ծրագրերը»։

Արարատի միավորված համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյան. «Մեր մարզում աշխատանքի ողջ ընթացքում, որը կազմում է մոտ 15 տարի, ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շատ զգայուն է եղել բնակիչների և մունիցիպալ խնդիրների նկատմամբ։ Ընթացիկ բժշկական ծրագրերի իրականացումն ուղղված է մեր քաղաքացիների բժշկական օգնության մակարդակի բարձրացմանը, իսկ ընկերության մասնակցությունը սուբվենցիոն ծրագրերին զգալիորեն մեծացնում է համայնքի ենթակառուցվածքային զարգացման հնարավորությունները։ Հուսով եմ, որ ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերության փորձը օրինակ կդառնա քաղաքի մյուս խոշոր գործատուների համար»։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:40
07 Նոյեմբերի 2022
Վաշինգտոնում ընթանում է Միրզոյան-Բայրամով հանդիպումը (ՖՈՏՈ)
Վաշինգտոնում ընթանում է Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՖՈՏՈ
18:42
07 Նոյեմբերի 2022
Հայաստանում ծնելիության անկում է գրանցվում
Հայաստանում ծնելիության անկում է գրանցվում
16:30
07 Նոյեմբերի 2022
Ջերմուկում ճոպանուղին չի գործում ադրբեջանական գնդակոծությունից հետո վնասվելու պատճառով. մարզպետ
Մարզպետն ասաց, որ այս պահին վտանգ չի տեսնում, եթե ճոպանուղու աշխատանքը վերականգնվի, սակայն չի բացառում հակառակորդի կողմից հնարավոր հարձակման ռիսկը
10:08
07 Նոյեմբերի 2022
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈՒ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
09:59
07 Նոյեմբերի 2022
Վաշինգտոնում տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը - ԱԳՆ
Վաշինգտոնում տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը - ԱԳՆ
22:23
04 Նոյեմբերի 2022
Ադրբեջանն այսօր կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանն այսօր կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:00
04 Նոյեմբերի 2022
ՌԴ նախագահը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին պարգևատրել է Պատվո շքանշանով
ՌԴ նախագահը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին պարգևատրել է Պատվո շքանշանով
16:18
04 Նոյեմբերի 2022
Ամասիայում գայլի բացառիկ տեսակ է հայտնվել
Ամասիայում գայլի բացառիկ տեսակ է հայտնվել
15:41
04 Նոյեմբերի 2022
Ազատության հրապարակում հանդիսավորությամբ բացվեց Օհան Դուրյանի արձան- հուշակոթողը (ՖՈՏՈ)
Ազատության հրապարակում հանդիսավորությամբ բացվեց Օհան Դուրյանի արձան- հուշակոթողը. ՖՈՏՈ
11:59
04 Նոյեմբերի 2022
Երևանից առաջին անգամ գործարկվում են կանոնավոր չվերթեր դեպի Վենետիկ
Երևանից առաջին անգամ գործարկվում են կանոնավոր չվերթեր դեպի Վենետիկ
11:40
04 Նոյեմբերի 2022
Այսօր շուրջ 5 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Վթարի հետևանքով այսօր շուրջ 5 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
11:02
04 Նոյեմբերի 2022
«Պոբեդա»–ն թռիչքներ կիրականացնի Մոսկվա- Գյումրի- Մոսկվա երթուղով
«Պոբեդա»–ն թռիչքներ կիրականացնի Մոսկվա- Գյումրի- Մոսկվա երթուղով