394.24
7.12
405.93
+26
Եղանակը Երևանում
Հայ

«ԳեոՊրոՄայնինգ»-ը ֆինանսական աջակցություն է տրամադրել Արարատ քաղաքի մշակույթի տան վերակառուցմանը

13:01
25 Հուլիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ը ֆինանսական օգնություն կտրամադրի ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքին, որտեղ գտնվում է Ընկերության ոսկու կորզման ֆաբրիկան, քաղաքի մշակույթի տան վերակառուցման և հարակից այգին բարեկարգելու նպատակով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը և համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը։

Ընդհանուր առմամբ սուբվենցիոն ծրագրի արժեքը գնահատվում է 100 միլիոն դրամ, որից 30 միլիոնը կտրամադրի ընկերությունը, 35 միլիոնը՝ ՀՀ կառավարությունը, ևս 35 միլիոն կկազմի համայնքի մասնակցությունը։

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության Գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտին. «Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն մենք մտահոգված ենք ոչ միայնմի շարք արտադրական խնդիրներով, այլև կարևորում ենք մեր ներկայության մարզերում սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը։ Արարատ համայնքը մեր վաղեմի և լավ գործընկերն է, և մենք միասին աշխատում ենք բարելավելու նրա բնակիչների կյանքի որակը և հարմարավետությունը, որոնցից շատերը ներգրավված են մեր գործունեության մեջ: Ինչպես վկայում է Գեղարքունիքի մարզում մեր փորձը, սուբվենցիոն ծրագրերը պետության, բիզնեսի և տեղական իշխանությունների միջև փոխհամագործակցության լավագույն ձևաչափն են»։

Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյան. «Սոցիալական բաղադրիչն այն հիմնական ոլորտներից է, որի ուղղությամբ մենք աշխատում ենք մեր մարզի խոշոր արտադրական ընկերությունների հետ միասին։ Այս առումով կարելի է ասել, որ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ը մեր հիմնական գործընկերն ու լավ ընկերն է, որը երկար տարիների ներկայությամբ մասնակցում է համայնքի և նրա բնակիչների կյանքին: Կարծում եմ, որ այս ընկերության օրինակը պետք է վարակիչ լինի մարզի մյուս խոշոր ձեռնարկությունների համար»։

Ընթացիկ նախագիծը երրորդ սուբվենցիոն ծրագիրն է, որին տեղական ինքնակառավարման մարմինների և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ մեկտեղ մասնակցում է «ԳեոՊրոՄայնինգ»-ը: Առաջին երկուսն իրականացվել են Հայաստանի Գեղարքունիքի մարզում, որտեղ գտնվում է ընկերության կողմից շահագործվող Սոթքի հանքավայրը։

Մասնավորապես, ընկերությունը 100 մլն դրամ է հատկացրել մի շարք գյուղերի գազամատակարարման, ջրամատակարարման ցանցի զարգացման, գյուղական փողոցների լուսավորության, Վարդենիս քաղաքի և հարակից գյուղական համայնքների փողոցների և պուրակի վերակառուցման և բարեկարգման ծրագրերին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:46
30 Սեպտեմբերի 2022
«ԳեոՊրոՄայնինգը» շարունակում է համայնքներում համալրել կոմունալ ծառայությունների սպասարկման տեխնիկական պարկը
Նախագծերն իրականացվում են «Ռեսուրսներն ի բարօրություն» կորպորատիվ ծրագրի շրջանակներում, որը կոչված է ապահովելու «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի ներկայության մարզերի կայուն զարգացումը
11:23
30 Սեպտեմբերի 2022
Հայտնի են դարձել սեպտեմբերի 28–ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երեք հայ զինծառայողների մահվան հանգամանքները
Հայտնի են դարձել սեպտեմբերի 28–ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երեք հայ զինծառայողների մահվան հանգամանքները
10:02
30 Սեպտեմբերի 2022
Ժամը 09:00-ի դրությամբ սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է.ՊՆ
Ժամը 09:00-ի դրությամբ սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է.ՊՆ
09:48
30 Սեպտեմբերի 2022
ԳՇ պետի տեղակալը նշել է, թե որտեղ են ամենամեծ տարածքային կորուստներն Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետեւանքով
ԳՇ պետի տեղակալը նշել է, թե որտեղ են ամենամեծ տարածքային կորուստներն Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետեւանքով
19:37
29 Սեպտեմբերի 2022
«Բացահայտեք Հայաստանը երկնքից». Հայաստանում հոկտեմբերին օդապարիկների փառատոն կանցկացվի
Հայաստանում հոկտեմբերին օդապարիկների փառատոն կանցկացվի
14:53
29 Սեպտեմբերի 2022
ՀՀ–ում պլանային վարժական հավաքներ կանցկացվեն
ՀՀ–ում պլանային վարժական հավաքներ կանցկացվեն
14:18
29 Սեպտեմբերի 2022
Փաշինյանը լուծում է առաջարկում Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունների իրավիճակում
Փաշինյանը լուծում է առաջարկում Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունների իրավիճակում
13:12
29 Սեպտեմբերի 2022
FLYONE ARMENIA-ն կմեկնարկի Երևան–Միլան–Երևան չվերթեր
FLYONE ARMENIA-ն կմեկնարկի Երևան–Միլան–Երևան չվերթեր
13:04
29 Սեպտեմբերի 2022
Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի մոտ 250մլն դոլարի սպառազինության խոշոր խմբաքանակ, այդ թվում` հրթիռներ և արկեր
Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի մոտ 250մլն դոլարի սպառազինության խոշոր խմբաքանակ, այդ թվում` հրթիռներ և արկեր
11:43
29 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանը նախօրեին հարվածել է ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական ստորաբաժանումների ուղղությամբ. Փաշինյան
Ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել,  գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում
10:55
29 Սեպտեմբերի 2022
Խաղաղությունը չի կարող պարտադրվել. Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է Ադրբեջանի վերջին սադրանքին
Խաղաղությունը չի կարող պարտադրվել. Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է Ադրբեջանի վերջին սադրանքին
10:50
29 Սեպտեմբերի 2022
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում