Գեղարքունիքում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
16:10
05 Հոկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Գեղարքունիքի Ճամբարակ քաղաքում ձյուն է տեղում։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook–յան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ Ճամբարակում ձյուն է տեղում։
Ինչպես նախօրեին զգուշացրել էր օդերևութաբանը, հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ին և 6-ին հանրապետության ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով։–0–
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով