Գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողի վիճակում դրական տեղաշարժ է արձանագրվել

30.08.2022, 14:25
Գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողը վերակենդանացման բաժնից տեղափոխվել է այրվածքաբանական բաժանմունք
Գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողի վիճակում դրական տեղաշարժ է արձանագրվել
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 25-ին մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ի (վիճակը գնահատվում էր ծանր) առողջական վիճակում, բժիշկների գործադրած ջանքերի շնորհիվ, արձանագրվել է դրական տեղաշարժ:

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Facebook–յան իր էջում։

«Զինծառայողը դուրս է գրվել վերակենդանացման բաժնից, տեղափոխվել է այրվածքաբանական բաժանմունք՝ բուժումը շարունակելու նպատակով», – նշել է Թորոսյանը։–0–