Գագիկ Սուրենյանը մտահոգված է տաք և չոր եղանակի պատճառով
09.01.2020,
10:45
Գագիկ Սուրենյանը մտահոգված է տաք և չոր եղանակի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի եղանակի մասին:
«Իրականում կայուն շարունակվող այս տաք և չոր օրերը այլևս ուրախալի չեն, այլ խիստ մտահոգիչ։ Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի հետ համեմատ եռակի և քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկը ընդհանրապես բացակայում է»,- գրել է Սուրենյանը:
Նրա խոսքով` օդի ջերմաստիճանը շարունակում է բարձր մնալ կլիմայակն նորմայից 3-5 աստիճանով։Առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ոչ լուրջ տեղումներ են սպասվում, ոչ էլ ջերմաստիճանի անկում, ավելին, հունվարի 15-ից հետո կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում:-0-