406.42
6.59
396.12
+11
Եղանակը Երևանում
Հայ

Եվրասիական զարգացման բանկը Արդշինբանկին տրամադրել է 20 մլն դոլարի վարկ ՓՄՁ-ների ֆինանսավորման համար

18:41
07 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Արդշինբանկին տրամադրել է 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային գիծ 3 տարի ժամկետով ՝ երկրի փոքր և միջին բիզնեսին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը:

Համաձայնագիրը 2021 թվականի սեպտեմբերի 7-ին ստորագրել են ԵԱԶԲ-ի Վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը և Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը:

«Արդշինբանկի և Եվրասիական զարգացման բանկի արդյունավետ համագործակցությունն ունի ավելի քան ութ տարվա պատմություն և գեղեցիկ ավանդույթներ: Մեր բանկերի միջև առաջին պայմանագիրը՝ ընդհանուր 10 մլն ԱՄՆ դոլարի չափով, ստորագրվել է դեռևս 2014 թվականին: Վերջինիս միտված էր Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկությունների ֆինանսավորման իրականացմանը: 2017 թվականին ստորագրված երկրորդ պայմանագիրը, ընդհանուր 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, ուղղված էր առևտրի ֆինանսավորմանը, որի նպատակն էր Եվրասիական տնտեսական միության տարածքում գործող հայաստանյան մասնավոր ձեռնարկություններին աջակցելն ու ֆինանսավորելը։ Թվարկված գործարքները հիմնականում նպաստել են երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը և փոքր ու միջին բիզնեսի ոլորտում բնակչության զբաղվածության մակարդակի բարձրացմանը: Մենք ակնկալում ենք, որ այսօր ստորագրվող նոր՝ թվով երրորդ պայմանագիրը՝ ընդհանուր 20 մլն ԱՄՆ դոլարի չափով, նույնպես կնպաստի ոչ միայն փոքր ու միջին ընկերությունների կայուն զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, այլև կխթանի ներքին և արտաքին շուկաներում Հայաստանի ՓՄՁ-ների համար մրցակցային շուկայական միջավայրի զարգացմանը», - փաստաթղթի ստորագրման ժամանակ ասել է Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը:

Նա բարձր է գնահատել ԵԱԶԲ-ի հետ փոխհարաբերությունները՝ մասնավորապես նշելով, որ ի դեմս Արդշինբանկի՝ ԵԱԶԲ-ն հայկական շուկայում ունի հուսալի և երկարաժամկետ գործընկեր:

Իր հերթին ԵԱԶԲ-ի Վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը նշել է, որ ԵԱԶԲ-ն մեծ նշանակություն է տալիս բանկի մասնակից երկրների տարածքում փոքր և միջին բիզնեսի զարգացման համար պայմանների ստեղծմանը: Հատկապես կարևոր է ՓՄՁ-ի գործունեությունը փոքր տնտեսությունների համար։

Հաշվի առնելով Արդշինբանկի հետ նոր պայմանագիրը՝ Հայաստանի ֆինանսական հատվածում ԵԱԶԲ-ի ներդրումների ծավալը կկազմի 171 մլն ԱՄՆ դոլար։ Այդ միջոցները լրացուցիչ խթան կհանդիսանան հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման համար, քանի որ նոր ընկերությունների ի հայտ գալը և բիզնեսի ընդլայնումը տալու է լրացուցիչ աշխատատեղերի հնարավորություն և արտահանման ու ուղեկցող ոլորտների, ենթակառուցվածքների աճ:

«Այս վարկը վկայում է Արդշինբանկի ռազմավարության և հեռանկարների նկատմամբ ԵԱԶԲ-ի վստահությունը։ Հատկացված միջոցները կուղղվեն փոքր և միջին բիզնեսին սպասարկող բանկային ծառայությունների շրջանակի ընդլայնմանը», - ընդգծեց Զարգացման եվրասիական բանկի Վարչության նախագահը: 

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:34
12 Նոյեմբերի 2022
Ադրբեջանը մեկ ժամ շարունակ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը մեկ ժամ շարունակ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
22:08
11 Նոյեմբերի 2022
Հայաստանն առարկություն չունի, եթե Ադրբեջանի կողմից լինի Թուրքիայի սամանապահ ծառայությունը, հայկական կողմից էլ ՝Ռուսաստանի. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն առարկություն չունի, եթե Ադրբեջանի կողմից լինի Թուրքիայի սամանապահ ծառայությունը, հայկական կողմից էլ ՝Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը
12:17
11 Նոյեմբերի 2022
Հայաստանում տեղում է առաջին ձյունը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում տեղում է առաջին ձյունը. ՎԻԴԵՈ
12:06
11 Նոյեմբերի 2022
Ադրբեջանն ականանետերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանն ականանետերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:41
10 Նոյեմբերի 2022
Այսուհետ փաստաթղթերն ապոստիլով վավերացվելու են նաև ընդմիջման ժամերին. ԱՆ-ն հայտարարություն է տարածել
Այսուհետ փաստաթղթերն ապոստիլով վավերացվելու են նաև ընդմիջման ժամերին. ԱՆ-ն հայտարարություն է տարածել
21:33
10 Նոյեմբերի 2022
Հայտնի է այսօր հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի ինքնությունը
Հայտնի է այսօր հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի ինքնությունը
15:27
10 Նոյեմբերի 2022
Երևանի կենտրոնական խաչմերուկներից մեկից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Երևանի կենտրոնական խաչմերուկներից մեկից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
15:23
10 Նոյեմբերի 2022
Flyone Armenia–ն թռիչքներ կիրականացնի Երևան-Դուբայ- Երևան երթուղով
Flyone Armenia–ն թռիչքներ կիրականացնի Երևան-Դուբայ- Երևան երթուղով
13:32
10 Նոյեմբերի 2022
Հայաստանը պատրաստվում է առաջիկայում նոր առաջարկ ներկայացնել Ադրբեջանին. Փաշինյան
Փաշինյանն այսօր հայտնեց, որ Հայաստանը պատրաստվում է առաջիկայում նոր առաջարկ ներկայացնել Ադրբեջանին
13:26
10 Նոյեմբերի 2022
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, վիճակը ծայրահեղ ծանր է
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, վիճակը ծայրահեղ ծանր է
12:33
10 Նոյեմբերի 2022
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ-ն ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության իրականացման լիցենզիա
Ֆինանսական ոլորտում ունենալով ավելի քան 28 տարվա փորձ՝ բանկ դառնալու նպատակով, կազմակերպությունը վերջին տարիների ընթացքում ակտիվորեն իրականացրել է լայնածավալ տրանսֆորմացիոն միջոցառումներ
11:47
10 Նոյեմբերի 2022
Ադրբեջանի իշխանությունների աշխարհքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի անվտանգության համար. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի անվտանգության համար