Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև նույնիսկ խաղաղության պայմանագիր ստորագրվի, խաղաղություն չի լինելու.Հրանտ Միքայելյան (ՎԻԴԵՈ)

19.11.2021, 18:22
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը` Ադրբեջանի տեղադրած անցակետերի մասին.ՎԻԴԵՈ
Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև նույնիսկ խաղաղության պայմանագիր ստորագրվի, խաղաղություն չի լինելու.Հրանտ Միքայելյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական վերահսկողության տակ անցած Կապան-Ճակատեն ճանապարհը Հայաստանի տարբեր քաղաքներ կապում է իրար, այն նաև ուղիղ կապ է Իրանի հետ:

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալության YouTube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի շրջանակում ասաց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը:

Նրա խոսքով՝ չկա մի մուտք դեպի Ադրբեջան, որ Ադրբեջանում էլ մտածեն, թե իրենց տարածք է մտնում, դրա համար էլ պետք է մաքսակետ տեղադրեն: Այսպիսով Ադրբեջանը որևէ խնդիր չի կարող ունենալ, այստեղ խնդիր ունի Հայաստանը, և նպատակը հենց Հայաստանի համար խնդիր ստեղծելն է:

Загружается новость ... "Лево"

«Եվ եթե ԱԱԾ-ն դիմակայել չի կարողանում, թող այդպես էլ ասի, ոչ թե Ադրբեջանի գործողություններն արդարացնեն կամ օրինականացնեն: Խնդիրը հետևյալն է. Հայաստանի ԱԱԾ-ն և ՊՆ-ն չեն կարող հայաստանցիների շահերը պաշտպանել»,-ասաց տնտեսագետը:

Միքայելյանի խոսքով՝ եթե դու չունես անվտանգություն, ապա տնտեսությունն անպայման տուժելու է:

«Քանի որ մենք խոսում ենք ռազմավարական հարցերի շուրջ, իրականում կարևոր չէ օրական 10 մլն դոլար կկորցնենք, թե կշահենք: Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն չկա, և եթե նույնիսկ խաղաղության պայմանագիր ստորագրվի, խաղաղություն չի էլ լինելու», – ասաց Միքայելյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ ՀՀ իշխանությունը որպես միակ լուծում առաջարկում է այլընտրանքային ճանապարհ`Միքայելյանն հարցադրում արեց.«Ադրբեջանը վերջին կես տարվա ընթացքում Խորհրդային Հայաստանի տարածքով 5 ուղղությամբ առաջ է գնացել, իսկ եթե Ադրբեջանն անցնի՞ այդ տարածքներով (խոսքը իշխանությունների առաջարկած այլընտրանքային ճանապարհի մասին է, խմբգր.) ու այնտեղ անցակետեր դնի՞»։

Փորձագետն անտրամաբանական համարեց իշխանությունների առաջարկած այլընտանքային ճանապարհը` որպես լուծում։

«Հայաստանի բոլոր ճանապարհները պետք է լինեն Հայաստանի վերահսկողության տակ՝ ամբողջությամբ, անվտանգ: Սա միակ ճիշտ լուծումն է», – ընգծեց փորձագետը։

«Ակնհայտ է, որ այդ անցակետերը տեղադրվում էին Հայաստանում իրավիճակը խառնելու, և տնտեսական ու քաղաքական զարգացումը խոչընդոտելու նպատակով»,-ասաց մասնագետը:

Նոյեմբերի 10–ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը նոյեմբերի 11–ին ժամը 24։00–ից Գորիս–Կապան ճանապարհին իրականացնելու է սահմանային և մաքսային հսկողության գործառույթներ, կտեղադրվեն մաքսակետեր։ ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ քաղաքացիներին ու բեռները Գորիս–Կապան ճանապարհի` Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հատվածից ուղղորդել Կապան–Աղվանի–Տաթև–Հալիձոր–Շինուհայր երթուղով։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խոսքով, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն։

Նոյեմբերի 14–ին ԱԱԾ–ն հայտարարություն տարածեց, որ ժամը 00։00–ից Ադրբեջանը անցակետ է տեղակայելու Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում։–0–