Եթե 4-5 օր ձյունը շարունակվի, աղի պաշարները չեն բավարարի. քաղաքապետարանի պաշտոնյան

21.03.2022, 14:44
Քաղաքապետարանի պաշտոնյան այսօր հայտնեց, որ եթե 4-5 օր ձյունը շարունակվի, աղի պաշարները չեն բավարարի
Եթե 4-5 օր ձյունը շարունակվի, աղի պաշարները չեն բավարարի. քաղաքապետարանի պաշտոնյան
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ամբողջ գիշեր աղցաններն աշխատել են, կենտրոնական փողոցներն ամբողջովին բաց են, երկրորդային փողոցներում այս պահին դեռ աշխատում են։ Այս մասին զեկուցեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը Երևանի քաղաքապետարանում, այսօր կյացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Քաղաքապետ Հրաչ Սարգսյանը հետաքրքրվեց, թե արդյոք աղի ու ավազի պաշարները բավարար են։

Մանուկյանը նշեց, որ այսօր առավոտյան վերջացել է թե Ջրվեժում, թե Թբիլիսյան խճուղիում։

«Հիմա մնացել է միայն մեր հիմնարկում: Այս մի քանի օրվա ընթացքում կբավարարի, բայց եթե 4-5 օր ձյունը շարունակվի, չի բավարարի», – ասաց Մանուկյանը:

Քաղաքապետն իր հերթին հանձնարարեց պատրաստել աղի և ավազի պաշարներ։

Նշենք, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղոդմամբ, առաջիկա 5 օրերին պարբերաբար հանրապետության առանձին շրջաններում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, լեռնային գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 5 օրերին առանձնապես չի բարձրանալու, այն կշարունակի կլիմայական նորմայից ցածր մնալ մոտ 5-8 աստիճանով։–0–