Երևանում 10 երթուղայիններ աշխատանքի դուրս չեն եկել, քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ
10.02.2020,
12:47
Երևանում 10 երթուղայիններ աշխատանքի դուրս չեն եկել, քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 1, 10, 12, 13, 19, 21, 23, 25, 29, 34 երթուղիները սպասարկող «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ վարորդները ս.թ. փետրվարի 10–ի առավոտյան նախատեսված ժամին ֆինանսատնտեսական խնդիրների հիմնավորմամբ աշխատանքի դուրս չեն եկել, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
«Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և ընկերության միջև ձեռք բերված ժամանակավոր պայմանավորվածության համաձայն, մինչև առաջացած հարցերի հետագա ճշգրտումը, երթուղիների բնականոն գործունեությունը ժամը 11:30-ին վերականգնվել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–
Загружается новость ... "Лево"