Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Երևանի կենտրոնում

12.12.2024, 16:57
Երևանի կենտրոնում երթևեկության փոփոխություն է նախատեսված
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Երևանի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 14-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մասնավորապես նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակը ժամանակավորապես կփակվեն  ծածկոցներով: