Երթևեկի փոփոխություն Երևանի Թբիլիսյան խճուղում (ՍԽԵՄԱ)

17.06.2021, 12:14
ՈւՇԱԴՐՈւԹՅՈՒՆ, ՎԱՐՈՐԴՆԵՐ. երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի Թբիլիսյան խճուղում.ՍԽԵՄԱ
Երթևեկի փոփոխություն Երևանի Թբիլիսյան խճուղում (ՍԽԵՄԱ)

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թվականի հունիսի 17-ին Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի-Թբիլիսյան խճուղու անցուղի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը:

Փոփոխության արդյունքում Թբիլիսյան խճուղու վրա հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Թբիլիսյան խճուղու անցուղի ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:–0–

 - рис.1