Երթևեկի փոփոխություն Իսակովի պողոտայում, փակվելու է պողոտայի մի հատվածը (ՖՈՏՈ)
24.03.2021,
17:06
Երթևեկի փոփոխություն Իսակովի պողոտայում, փակվելու է պողոտայի մի հատվածը. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երթևեկության փոփոխություն է նախատեսված Իսակովի պող.-Բաբաջանյան փող. հանգույցում։
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ս.թ մարտի 26-ից մինչև հուլիսի 30-ը, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Իսակովի պողոտա - Ա. Բաբաջանյան փողոց ճանապարհային հանգույցում կատարվելու է երթևեկության փոփոխություն: Մասնավորապես.
փակվելու է Իսակովի - Մ5 ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց իջատեղը,
փակվելու է Ա. Բաբաջանյան փողոց - Իսակովի պողոտա ուղղությունը (ուղեանցի տակով):
Վարորդների առաջարկվում է օգտվել Ա. Բաբաջանյան - Մ5 ուղղությունից դեպի Իսակովի պողոտա հետադարձից:–0–