Երթևեկի կազմակերպման փոփոխություն Երևանի 2 փողոցների խաչմերուկում. ՍԽԵՄԱ

05.11.2019, 16:43
Երթևեկի կազմակերպման փոփոխություն Երևանի 2 փողոցների խաչմերուկում։
Երթևեկի կազմակերպման փոփոխություն Երևանի 2 փողոցների խաչմերուկում. ՍԽԵՄԱ

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում 2019 թ. նոյեմբերի 6-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է Ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը:

Փոփոխության արդյունքում Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկին հարակից համապատասխան հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը, միաժամանակ՝ Արտաշիսյան փողոցի դեպի վերոնշյալ խաչմերուկ երթևեկության ուղղության վրա՝ շուկայի դիմացի ճանապարհահատվածում, կկազմակերպվի ավտոկայանատեղի՝ տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևը՝ կայանման վայրում մայթին զուգահեռ դիրքով:–0–Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում 2019 թ. նոյեմբերի 6-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է Ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը:

Փոփոխության արդյունքում Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկին հարակից համապատասխան հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը, միաժամանակ՝ Արտաշիսյան փողոցի դեպի վերոնշյալ խաչմերուկ երթևեկության ուղղության վրա՝ շուկայի դիմացի ճանապարհահատվածում, կկազմակերպվի ավտոկայանատեղի՝ տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևը՝ կայանման վայրում մայթին զուգահեռ դիրքով:–0–

 - рис.1