525.36
7.42
476.73
+5
Եղանակը Երևանում
Հայ

Երեքշաբթի` սեպտեմբերի 3–ի կարևոր նորությունների հնգյակը

08:00
04 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` սեպտեմբերի 3–ի կարևոր նորությունների հնգյակը։

  • Այսօր Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասուլիս էր հրավիրել Արյունաբանական կենտրոնում, որի ընթացքում ներկայացրել է նախարարության առաջիկա անելիքները։ Հետագա գործունեությունը ներկայացնելուց հետո Թորոսյանը հայտնեց, որ անցնում է հարց ու պատասխանի և պատրաստ է լսել լրագրողներին։ Այդ պահին մանկական ուռուցքաբան, Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար և նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը խնդրել է լրագրողներին հնարավորություն տալ իրեն մի քանի հարց ուղղել նախարարին։ Նախարարը նշել է, որ Թամամյանն ինքը կարող է ասուլիս հրավիրել և խոսել լրագրողների հետ, ինչից հետո ուռուցքաբանն ասել է, որ նախարարը պարտավոր է պատասխանել իր հարցերին։ Թորոսյանն այդ պահին շարժվել է դեպի դուռը։ Սենյակի մուտքի մոտ լրագրողները խնդրել են նախարարին պատասխանել մի քանի հարցի, և մամուլի ասուլիսը փաստորեն շարունակվել է «կանգնած» ռեժիմով։ Մուտքի մոտ Թորոսյանը պատասխանել է լրագրողների որոշ հարցերի, ինչից հետո լքել է դահլիճը։Դրանից հետո Թամամյանը շարունակել է ասուլիսը։ Նա նշել է լրագրողներին, որ նախարարին ուղղված բազմաթիվ հարցեր ունի և ներկայացրել է դրանցից մի քանիսը։ Թամամյանը, մասնավորապես, անդրադարձել է քաղցկեղով հիվանդ մարդկանց հերթագրելու նախարարի կոչին։ Նա նաև մեկնաբանել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանին աշխատանքից հեռացնելու` նախարարի որոշումը։ Թամամյանի խոսքով, կենտրոնում կատարված ստուգումները ցույց են տվել, որ Տանանյանի կողմից չարաշահումներ չեն եղել։ Թամամյանը մեղադրել է Թորոսյանին, որ վերջինս ճառագայթային բժշկության ոլորտը, որը ռազմավարական նշանակություն ունի, ամբողջությամբ փոխանցել է օտարերկրյա ներդրողի։ Գևորգ Թամամյանն անդրադարձել է նաև պետպատվերով միջոցների բաշխման հարցին։ «Ի՞նչ չափորոշիչներով եք ղեկավարվում։ Էդ ինչպե՞ս է ստացվել, որ ձեր կնոջ կողմից ղեկավարվող բժշկական կենտրոնի պետպատվերը կրկնապատկվել է, երբ այն բացառապես տրամադրում է ՄՌՏ և ԿՏ ծառայություններ։ Ինչու՞ է մասնավոր հատվածի համար 1 մլրդ դրամով ավելացել պետպատվերը` հասնելով մոտ 2,7 մլրդ դրամի, այն դեպքում, երբ ուռուցքաբանության պետպատվերը չի հասնում անգամ 1 միլիարդի», – հարցադրում է արել Թամամյանը։ Նրա պնդմամբ, նա բազմաթիվ անգամ բարձրացրել է այս հարցերը նախարարության առաջ, սակայն որևէ խելամիտ պատասխան չի ստացել։

  • Սեպտեմբերի 2-ին ոստիկանությունում տեղեկություն ստացվեց, որ Երևանի Բրյուսովի փողոցի 23-րդ շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա՝ բռնության հետքերով ու վնասվածքներով։ Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, դեպքի վայր մեկնեցին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների, ինչպես և իրավապահ այլ մարմինների ծառայողներ։ Դիակի զննությամբ պարանոցին ու մարմնի տարբեր մասերին բռնության հետքեր հայտնաբերվեցին։ Պարզվեց, որ սպանվածը  28 տարեկան էր և այդ բնակարանում վարձով էր ապրում։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, նշանակվեցին փորձաքննություններ։ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում պարզվեցին կատարվածի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։ «Սեպտեմբերի լույս 3-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 50-ի սահմաններում, վանաձորի հյուրանոցներից մեկում 35-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք։ Տղամարդը ձերբակալվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումններն ու քննչական գործողությունները շարունակվում են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

  • Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջիկայում կայցելի Հայաստան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով, ասել է Հայաստանում Իրանի դեսպան Կազեմ Սադաջին, գրում է Mеhr գործակալությունը։ Փաշինյանը հրավիրել է Ռոհանիին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, որը կանցկացվի հոկտեմբերի 1–ին Երևանում։ «Հայաստանի վարչապետը հրավիրել է նախագահ Ռոհանին այցելել Հայաստան, և, համապատասխանաբար, Իրանի նախագահը կայցելի երկիր առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»,– ասել է Սադաջին։

  • Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեքշաբթի ասուլիսում մեկնաբանեց«Մարգարյան» ծննդատանը 24–ամյա ծննդկանի մահվան դեպքը։ «Մենք աշխատում ենք այս փաստով փորձագիտական եզրակացության ներկայացման շուրջ, մեր մասնագետները տեղում հետազոտություն են անցկացնում։ Մենք փորձել ենք միավորվել, որ մյուս բժշկական կենտրոնների մասնագետներն այնտեղ ժամանեն` բուժօգնություն ցուցաբերելու համար։ Ցավոք, նրա կյանքը փրկել չհաջողվեց։ Այս պահին մահվան պատճառների մասին տեղեկություն չկա»,– ասաց նախարարը։ Նա նշեց, որ ծսննդկանների մահվան բոլոր դեպքերը նախարարության ուշադրության կենտրոնում են և վերլուծվում են, որ հետագայում հնարավոր լինի դրանցից խուսափել։ Թորոսյանը նաև հայտնեց, որ կստեղծվի Ծննդատների մեթոդաբանական օգնության կենտրոն` նմանատիպ ծանր դեպքերում աջակցություն ցուցաբերելու համար։

  • ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է մամուլում շրջանառվող տեղեկությունը, ըստ որի՝ ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջև պահանջ է դրել՝ հանել զորախումբը Սիրիայից։ «Մենք արդեն բազմիցս հերքել ենք այդ տեղեկատվությունը: Ներկայումս փորձ է արվում պետական կառույցի կողմից արդեն իսկ հերքված տեղեկատվությունը վերստին շրջանառել նոր մտացածին մանրամասներով, որոնք նույնպես չեն համապատասխանում իրականությանը՝ այդպիսով ձևավորելով մի քանի շերտից բաղկացած կեղծ լուր: Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը և վերջինիս տրամադրվող աջակցությանն առնչվող հարցերի անհիմն շահարկումը նեղ անձնական շահերից ելնելով համարում ենք անընդունելի», – նշել է Աննա Նաղդալյանը։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:27
13 Հոկտեմբերի 2019
Հրաշքները շարունակվում են. Սուրենյանը` Հայաստանի եղանակի մասին
Եղանակային առումով Հայաստանում հրաշալի շաբաթ է սպասվում:
15:29
13 Հոկտեմբերի 2019
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
11:45
12 Հոկտեմբերի 2019
Կառավարությունում քննարկվել է տրանսպորտի ցանցը բարձրակարգ ավտոբուսներով սպասարկելու հնարավորությունը. փոխվարչապետ
Կառավարությունում քննարկվել է Երևանի հասարակական տրանսպորտային ցանցը բարձրակարգ ավտոբուսներով սպասարկելու հնարավորությունը:
10:30
12 Հոկտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 7–11)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 7–11)։
19:05
11 Հոկտեմբերի 2019
Առաջին անգամ Վանաձորում կանցկացվեն Երևանի օրեր. ԾՐԱԳԻՐ
Արամ MP3, «Գաթա բենդ». Վանաձորում առաջին անգամ կանցկացվեն Երևանի օրեր։
15:56
11 Հոկտեմբերի 2019
Հայաստանը ծխելու դեմ վճռական պայքար է սկսում
Հայաստանը սկսում է պասիվ և ակտիվ ծխելու դեմ օրենսդրական պայքար։
12:12
11 Հոկտեմբերի 2019
Երևանում երիտասարդի սպանությունը բացահայտվել է. ոստիկանություն
Բացահայտվել է հոկտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանությունը։
10:48
11 Հոկտեմբերի 2019
Հայաստանը մեկ օրով անձրևային գոտում կհայտնվի
Հայհիդրոմետկենտրոնաը ներկայացրել է Հայաստանում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
11 Հոկտեմբերի 2019
Հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
19:20
10 Հոկտեմբերի 2019
Թուրքիայի ներխուժումը Սիրիա արթնացնում է Հայոց Ցեղասպանության մասին հուշերը. Գարեգին Բ
Նշվում է, որ Թուրքիայի կողմից հարձակումների վտանգը արթնացնում է նույն պետության կողմից 1915-23թթ. իրագործված Հայոց Ցեղասպանության մասին հուշերը
18:05
10 Հոկտեմբերի 2019
Սիրիայից հայերի տարհանման անհրաժեշտություն այս պահին չկա. ԱԳՆ
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս–արևելքում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական օպերացիա սկսելու մասին
17:42
10 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր 72-րդ` «Արարատ» մասնաճյուղը
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց հերթական մասնաճյուղ Արարատի մարզում: