+13
Եղանակը Երևանում
Հայ

ԱՆ–ում բացարձակ բարդակ է. Մանկական քաղցկեղի կենտրոնի ղեկավարը սուր քննադատության է ենթարկել Արսեն Թորոսյանի աշխատանքը

16:19
03 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մանկական ուռուցքաբան, Ռ.Հ. Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, առողջապահության նախարարի` ուռուցքաբանության գծով նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը երեքշաբթի չնախատեսված ասուլիսի ժամանակ սուր քննադատության է ենթարկել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի աշխատանքը։

Հիշեցնենք, որ այսօր Թորոսյանն ասուլիս էր հրավիրել Արյունաբանական կենտրոնում, որի ընթացքում ներկայացրել է նախարարության առաջիկա անելիքները։ Հետագա գործունեությունը ներկայացնելուց հետո Թորոսյանը հայտնեց, որ անցնում է հարց ու պատասխանի և պատրաստ է լսել լրագրողներին։ Այդ պահին մանկական ուռուցքաբան, Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար և նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը խնդրել է լրագրողներին հնարավորություն տալ իրեն մի քանի հարց ուղղել նախարարին։ Նախարարը նշել է, որ Թամամյանն ինքը կարող է ասուլիս հրավիրել և խոսել լրագրողների հետ, ինչից հետո ուռուցքաբանն ասել է, որ նախարարը պարտավոր է պատասխանել իր հարցերին։ Թորոսյանն այդ պահին շարժվել է դեպի դուռը։ Սենյակի մուտքի մոտ լրագրողները խնդրել են նախարարին պատասխանել մի քանի հարցի, և մամուլի ասուլիսը փաստորեն շարունակվել է «կանգնած» ռեժիմով։ Մուտքի մոտ Թորոսյանը պատասխանել է լրագրողների որոշ հարցերի, ինչից հետո լքել է դահլիճը։

Դրանից հետո Թամամյանը շարունակել է ասուլիսը։ Նա նշել է լրագրողներին, որ նախարարին ուղղված բազմաթիվ հարցեր ունի և ներկայացրել է դրանցից մի քանիսը։

Թամամյանը, մասնավորապես, անդրադարձել է քաղցկեղով հիվանդ մարդկանց հերթագրելու նախարարի կոչին։ Նա նաև մեկնաբանել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանին աշխատանքից հեռացնելու` նախարարի որոշումը։ Թամամյանի խոսքով, կենտրոնում կատարված ստուգումները ցույց են տվել, որ Տանանյանի կողմից չարաշահումներ չեն եղել։ 

Թամամյանը մեղադրել է Թորոսյանին, որ վերջինս ճառագայթային բժշկության ոլորտը, որը ռազմավարական նշանակություն ունի, ամբողջությամբ փոխանցել է օտարերկրյա ներդրողի։ Գևորգ Թամամյանն անդրադարձել է նաև պետպատվերով միջոցների բաշխման հարցին։

«Ի՞նչ չափորոշիչներով եք ղեկավարվում։ Էդ ինչպե՞ս է ստացվել, որ ձեր կնոջ կողմից ղեկավարվող բժշկական կենտրոնի պետպատվերը կրկնապատկվել է, երբ այն բացառապես տրամադրում է ՄՌՏ և ԿՏ ծառայություններ։ Ինչու՞ է մասնավոր հատվածի համար 1 մլրդ դրամով ավելացել պետպատվերը` հասնելով մոտ 2,7 մլրդ դրամի, այն դեպքում, երբ ուռուցքաբանության պետպատվերը չի հասնում անգամ 1 միլիարդի», – հարցադրում է արել Թամամյանը։

Նրա պնդմամբ, նա բազմաթիվ անգամ բարձրացրել է այս հարցերը նախարարության առաջ, սակայն որևէ խելամիտ պատասխան չի ստացել։

Թամամյանը նաև հիշեցրել է, որ փետրվարին Հայաստանում անցկացվել է Մանկական ուռուցքաբանության միջազգային կոնգրես, որին մասնակցել է 40 երկիր և որին նախարարը չի ներկայացել։

Թամամյանն անդրադարձել է նաև դեղագործական ոլորտին և նշել, որ դեղագործական խորհրդի մեջ նախարարն, ինչպես ինքը որակեց, իր «պայծառ ուղեղով» ներառել է դեղ արտադրողի ու դեղ ներմուծողի` նշելով, որ դա աբսուրդ է։ 

«Նախարարը լսե՞լ է «շահերի բախում» հասկացության մասին։ Հասկանո՞ւմ եք՝ դեղ արտադրողն ու դեղ ներմուծողը մյուսներին թույլ են տալիս ՀՀ-ում դեղ արտադրել կամ ներմուծել։ Սա նույն բանն է, որ  հարկայինի խորհրդի վրա դնեն օլիգարխների», – հայտարարեց բժիշկը։

Գևորգ Թամամյանի խոսքով, նախարարության վերին էշելոնի ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ «նախարարությունում բացարձակ բարդակ է տիրում»։

Վերջում Թամամյանն ավելացրել է, որ դեռ բազմաթիվ հարցեր ունի նախարարին, և դա 12 կետերից բաղկացած ցանկ է։

Պատասխանելով այն հարցին, թե, արդյոք, այդ կետերի պատճառո՞վ է Թամամյանը հեռացել նախարարի խորհրդականի պաշտոնից` նա նշել է, որ պատճառներն իրականում շատ ավել են։

Գևորգ Թամամյանն օգոստոսի 20–ին իր Facebook–ում հայտնել է առողջապահության նախարարի`ուռուցքաբանության գծով խորհրդատուի լիազորությունները վայր դնելու որոշման մասին` նշելով, որ այդ որոշման պատճառները բազմաթիվ են, և նախարարը գիտի դրանց մասին, քանի որ նրան բազմաթիվ անգամ ասել են այդ ամենի մասին։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:12
19 Սեպտեմբերի 2019
Կեղծ ձեռնարկատիրություն և 2,7մլրդ դրամի հարկերի խուսափում «Հյուսիս–Հարավ» ծրագրի շրջանակում. մեղադրյալներից մեկը «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենն է
Կեղծ ձեռնարկատիրություն և 2,7մլրդ դրամի հարկերի խուսափում «Հյուսիս–Հարավ» ծրագրի շրջանակում. մեղադրյալներից մեկը «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենն է:
23:59
18 Սեպտեմբերի 2019
ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է. վարչապետը կոչ է արել կոռուպցիոներներին «չկարգավորել իրենց մութ գործերը»
ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է. վարչապետը կոչ է արել կոռուպցիոներներին «չկարգավորել իրենց մութ գործերը»:
20:39
18 Սեպտեմբերի 2019
Աղաջանյան. «Նրանք ազատվել են վարչապետի որոշմամբ, երկու պաշտոնյաների գործունեությունը չի գոհացրել նրան»
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնեց լրագրողներին, թե ինչպես և ինչու են զբաղեցրած պաշտոններից ազատվել Արթուր Վանեցյանը և Վալերի Օսիպյանը
20:16
18 Սեպտեմբերի 2019
Sanitek–ը մեղադրել է քաղաքապետարանին` իր աշխատողներին աշխատավարձ չվճարելու համար
Sanitek–ի խոսքով, Երևանի քաղաքապետարանը ժամանակին և լիարժեք չի կատարում ընկերության հատկացումները։
19:33
18 Սեպտեմբերի 2019
Տոնոյանը չի բացառում ազատումը ՀՀ ՊՆ ղեկավարի պաշտոնից (ՎԻԴԵՈ)
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառում այդ պաշտոնից հրաժարականի հավանականությունը։
17:55
18 Սեպտեմբերի 2019
Օսիպյանը պատրաստ է իր փորձով ու գիտելիքներով աջակցել համակարգին (ՎԻԴԵՈ)
Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը վստահ է, որ գերատեսչությունը պետք է ընթանա ձեռքբերումների ճանապարհով։
17:54
18 Սեպտեմբերի 2019
Վալերիյ Օսիպյանը նշանակվել է նոր պաշտոնում
ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշանակվել է նոր պաշտոնում:
17:30
18 Սեպտեմբերի 2019
Ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետը
Բացահայտվել է կաշառք ստանալու և տալու դեպք
15:03
18 Սեպտեմբերի 2019
Հայտնի է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի անունը
Հայտնի է, թե ով ժամանակավորապես կփոխարինի Վալերիյ Օսիպյանին:
13:59
18 Սեպտեմբերի 2019
Նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Նախօրեին երեկոյան հայտնի դարձավ, որ Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել սեպտեմբերի 17–ին կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտին։
13:50
18 Սեպտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը
ՀՐԱՏԱՊ. նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը:
13:47
18 Սեպտեմբերի 2019
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար
ՀՀ ՊՆ առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: