«Էրեբունի» ԲԿ–ից փախուստի դիմած դատապարտյալը հայտնաբերվել է
29.11.2019,
09:26
«Էրեբունի» ԲԿ–ից փախուստի դիմած «Մաուգլին» հայտնաբերվել է. նա 7 անգամ դատապարտված է եղել

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Օրեր առաջ «Էրեբունի» ԲԿ–ից փախուստի դիմած դատապարտյալը հայտնաբերվել է, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն։
«ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից համատեղ ձեռնարկված հետևողական, մեծածավալ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում 2019թ․ նոյեմբերի 28-ին Երևան քաղաքում հայտնաբերվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից սույն թվականի նոյեմբերի 18-ին փախուստի դիմած «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, նախկինում 7 անգամ դատապարտված, 1988թ․ ծնված, «Մաուգլի» մականունով Արայիկ Սամվելի Սարգսյանը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–