Էկոնոմիկայի նախարարը թարմ և լավ լուրեր է հայտնում կոռուպցիայի վերաբերյալ

30.01.2021, 10:15
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը թարմ և լավ լուրեր է հայտնում կոռուպցիայի վերաբերյալ
Էկոնոմիկայի նախարարը թարմ և լավ լուրեր է հայտնում կոռուպցիայի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Facebook–յան իր էջում լավ լուրեր է հայտնել կոռուպցիայի վերաբերյալ։

Ստորև ներկայացնում ենք նրա գրառումը.

«Թարմ և լավ լուրեր կոռուպցիայի վերաբերյալ.
1. Էկոնոմիկայի Նախարարության բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով։
2. Հայաստանը 17 կետով լավացրել է իր դիրքերը transparency international-ի կողմից վարվող Կոռուպցիայի ընկալման Ինդեքսում` տեղափոխվելով 77րդ տեղից 60րդ տեղը։
Այսօր էկոնոմիկայի նախարարության իմ գործընկերների հետ ժողովում շեշտել եմ, որ կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն է մեր միջավայրում։ Դա, ի դեպ, Հայաստանի տարածաշրջանային ամենամեծ մրցակցային առավելություններից է»։

Նշենք, որ նախօրեին ԱԱԾ–ն հայտնեց, որ ձերբակալվել է Էկոնոմիկայի նախարարության վարչություններից մեկի պետը, մանրամասները` հետևյալ հղմամբ։–0–