579.03
6.36
490.95
+6
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

ԵՊՀ-ն պետք է տեղ գտնի աշխարհի ուժեղագույն 500 համալսարանների թվում. վարչապետը մասնակցել է բուհի 100-ամյակին նվիրված միջոցառմանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

20:42
27 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Երևանի պետական համալսարանի 100-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: 

Пашинян, университет

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Երևանի պետական համալսարանի մեծարգո դասախոսներ, շրջանավարտներ և սիրելի ուսանողներ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի մեծարգո նախարար, կառավարության հարգելի անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, հյուրեր, 1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց Հայաստանում պետական համալսարան հիմնելու մասին որոշումը, և այդ որոշումը դարձավ մեր կարճակյաց առաջին հանրապետության կյանքում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձություններից մեկը, որը մեր ժողովրդի հետագա կյանքում պիտի ունենար հսկայական նշանակություն: Այն, որ համալսարանը ստեղծվեց պատմաբանասիրական ֆակուլտետով, ցույց է տալիս այն գործնական և պետական նշանակությունը, որ մեր կյանքում պիտի ունենար կրթական, գիտական այդ կառույցը: Ըստ էության, խնդիր էր դրված ձևակերպել մեր պետական նոր ինքնությունը, որովհետև մենք 100-ամյակների դադարից հետո ահա դառնում էինք պետական ազգ, պետական ժողովուրդ և նոր պայմաններում մեր նոր ինքնությունը ձևակերպելու, մեր ժառանգությունն ուսումնասիրելու ու դասակարգելու խնդիր կար: Եվ այդ խնդիրն է, որ հաջողությամբ լուծեց Երևանի պետական համալսարանը՝ ձևակերպելով մեր անցած, ընթացիկ պատմության կարևորագույն արժեքները, և այն դնելով մեր նոր պետական ինքնության հիմքում: Երբ թվարկում ենք, թե ինչ անուններ են գործ ունեցել Երևանի պետական համալսարանի հետ կամ ավելի ճիշտ ինչ անուններ է կերտել այս համալսարանը, նրա պատմությունը մեր իրականության համար ավելի արժեքավոր է դառնում՝ Հակոբ Մանանդյան, Ստեփանոս Մալխասյանց, Մանուկ Աբեղյան, Գրիգոր Ղափանցյան և այսպես շարունակ: Երևանի պետական համալսարանում ի վերջո կանոնակարգվեց մեր մշակութային այն ժառանգությունը, որը նույնպես պիտի ընկներ մեր նոր պետական ինքնության հիմքում: Եվ այս ամենի արդյունքն, ի վերջո, ի ցույց դրվեց 1965 թվականին՝ մեր ազգային զարթոնքի միջոցով, որը նաև հետագայում դարձավ մի նոր մշակութային վերածննդի հիմք և պատճառ: Այս ամենի արդյունքում էր, որ 1988 թվականին մեր ժողովուրդն ապրեց մի նոր վերածնունդ, որով ինքը՝ որպես նոր ժառանգ, պիտի տեր կանգներ իր նոր պետական ինքնությանը: Եվ 20-րդ դարի մեր պատմության մեջ Երևանի պետական համալսարանն ունեցավ իսկապես անկյունաքարային և շրջադարձային նշանակություն: Իհարկե, նոր պայմաններն իրենց հետ բերեցին ցնցումներ մեր հանրության բոլոր ոլորտներում: Ասվեց արդեն՝ մենք վերապրեցինք երկրաշարժ, մենք վերապրեցինք պատերազմ, մենք վերապրեցինք նոր պետություն կերտելու անհրաժեշտություն, և այս ամենի մեջ մենք ունեցանք բազմաթիվ կորուստներ, նաև բազմաթիվ նվաճումներ, բայց մեծ հաշվով մենք կարող ենք ասել, որ կրթական համակարգում ավելի շատ բարդությունների հանդիպեցինք, քան թե կարողացանք այդ բարդությունները լուծել: Բայց ես ուզում եմ հավատալ, որ նոր ժամանակները նաև Երևանի պետական համալսարանի վերածննդի ժամանակներ են, որովհետև Երևանի պետական համալսարանն ինչպես եղել, այնպես էլ պետք է շարունակի մնալ Հայաստանում մտքի, գաղափարների գեներացման հիմնական տեղը և հարթակը, որովհետև նոր ժամանակներում ազատությունը, ստեղծագործականությունը, արդարությունը և ազնիվ մրցակցությունը, մտքի զարգացումը նույնքան պահանջված են, ինչքան պահանջված էին մեր ժողովրդի 20-րդ դարի կյանքի ընթացքում:

Пашинян, университет

Եվ ես ուզում եմ տոնական այս օրը բոլորիս մաղթել, որ համատեղ աշխատանքի միջոցով ի վիճակի լինենք վերականգնել Երևանի պետական համալսարանի երբեմնի փառքը, վերականգնել Երևանի պետական համալսարանի երբեմնի մեծությունը, և, ընդ որում, սա պետք է արտահայտվի կոնկրետ արդյունքներով: Ես ասել եմ, և ուզում եմ կրկնել, որ ինչպես բուհական համակարգն ընդհանրապես, այնպես էլ Երևանի պետական համալսարանը մասնավորապես, պիտի դառնա Հայաստանի բոլոր կառավարությունների ամենակարևոր փորձագիտական հենարանը: Եվ ուզում եմ ձևակերպել Երևանի պետական համալսարանի միջազգայնացման խնդիր, որը պիտի դառնա այնպիսի մի բուհ, որն աշխարհին ունի առաջարկելու շատ բան և բաց է նաև աշխարհից վերցնել նորարարական գաղափարներ, և այս գաղափարների վրա հիմնվելով ապահովել մեր կրթական համակարգի հետագա զարգացումը: Ես ուզում եմ ձևակերպել կոնկրետ խնդիր. կարծում եմ՝ Երևանի պետական համալսարանն առաջիկա 10 տարվա ընթացքում պետք է տեղ գտնի աշխարհի ուժեղագույն համալսարանների վարկանիշային աղյուսակի առաջին 500 հորիզոնականում: Եվ սա մի խնդիր է, որի լուծման համար բոլորս պետք է մեկտեղենք, համատեղենք մեր ուժերը և Երևանի պետական համալսարանը վերստին դարձնենք Հայաստանում մտքի, գաղափարների, ստեղծագործականության առաջատար հիմնական ուժ: Հարգելի ներկաներ, ևս մեկ անգամ մեզ բոլորիս շնորհավորում եմ Երևանի պետական համալսարանի 100-ամյակի առիթով և ուզում եմ մաղթել, որ առաջիկա 100 տարին համալսարանի համար լինի վերելքների, ուժեղացման, գիտական մտքի, հաղթանակների շարունակական մի ժամանակաշրջան: Իսկ շարունակությունը թող ձևակերպեն արդեն 100 տարի հետո այս ամբիոնից խոսողները և այս դահլիճում նստողները: Շնորհակալ եմ»:

Пашинян, университет

2019թ. սեպտեմբեր ամսին մեկնարկել են Երևանի պետական համալսարանի 100-ամյակի հանդիսավոր միջոցառումները: Սեպտեմբերի 26-ին կայացել է ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստը, որի ընթացքում բուհի ոսկե մեդալներ են տրվել համալսարանի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցած դասախոսներին և ուսանողներին:–0–

Пашинян, университет

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:06
11 Հոկտեմբերի 2020
ՀՀ ՊՆ–ն սադրանք է դիտարկում ՀՀ ԶՈՒ–ի իբր հարձակման փորձի մասին մեղադրանքները
ՀՀ ՊՆ–ն սադրանք է դիտարկում ՀՀ ԶՈՒ–ի իբր հարձակման փորձի մասին մեղադրանքները
20:25
11 Հոկտեմբերի 2020
Զինված ուժերի համալրման գործընթացը շարունակվում է. ՊՆ (ՖՈՏՈ)
ՊՆ–ից հայտնում են, որ ԶՈւ շարքերը համալրած պահեստազորայինների հետ անցկացվում են մարտական պատրաստության և անվտանգության կանոնների պահպանման գործնական պարապմունքներ
17:59
11 Հոկտեմբերի 2020
Հայրենիքը պաշտպանող քաղաքացիների աշխատատեղերը կպահպանվեն
Զորակոչված և կամավորական սկզբունքով հայրենիքի պաշտպանությանը մասնակցող քաղաքացիների աշխատատեղերը կպահպանվեն, այդ ժամանակահատվածը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ
16:57
11 Հոկտեմբերի 2020
Լոս Անջելեսից Երևան է հասել 20 տոննա հումանիտար օգնություն
Լոս Անջելեսից Երևան է հասել 20 տոննա հումանիտար օգնություն
14:30
11 Հոկտեմբերի 2020
Սուրենյան. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով
«Լավ է, տղերքը չեն մրսի և չեն թրջվի»,- գրել է Սուրենյանը
19:36
10 Հոկտեմբերի 2020
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
Տոնոյանը ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է ռազմագերիների, պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման համար գործողությունների իրականացման ընթացակարգը
13:40
10 Հոկտեմբերի 2020
Հրապարակվել են ՊՆ թեժ գծի, ԶՈՒ ԳՇ–ի հեռախոսահամարները, ձևավորվել է նաև աշխատանքային հանձնաժողով
Հրապարակվել են ՊՆ թեժ գծի, ԶՈՒ ԳՇ–ի հեռախոսահամարները, ձևավորվել է նաև աշխատանքային հանձնաժողով
12:29
10 Հոկտեմբերի 2020
ՊՆ–ն ուղղում է. Կապանին հարված չի հասցվել, հակառակորդը ԱԹՍ–ով հարվածել է Արծվանիկ բնակավայրին, կա մեկ զոհ
ՊՆ–ն ուղղում է. Կապանին հարված չի հասցվել, հակառակորդը ԱԹՍ–ով հարվածել է Արծվանիկ բնակավայրին, կա մեկ զոհ

12:02
10 Հոկտեմբերի 2020
ՀՐԱՏԱՊ. Րոպեներ առաջ հրթիռային հարված են հասցրել Կապան քաղաքին, կան զոհեր և վիրավորներ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՐԱՏԱՊ. Րոպեներ առաջ հրթիռային հարված են հասցրել Կապան քաղաքին, կան զոհեր և վիրավորներ. Արծրուն Հովհաննիսյան
11:40
10 Հոկտեմբերի 2020
ՀՀ–ում 2737 թեստավորումից կորոնավիրուսի 649 նոր դեպք է հաստատվել, 6 մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է
ՀՀ–ում 2737 թեստավորումից կորոնավիրուսի 649 նոր դեպք է հաստատվել, 6 մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է
10:34
10 Հոկտեմբերի 2020
Հակառակորդը հարվածային ԱԹՍ է կիրառել Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանից բնակավայրում, տուժածներ չկան. ՊՆ
ՊՆ–ից հայտնում են, որ հակառակորդը հարվածային ԱԹՍ է կիրառել Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանից բնակավայրում, տուժածներ չկան
22:57
09 Հոկտեմբերի 2020
ՊՆ–ում պատմել են Հայաստանի երկնքում խոցված ԱԹՍ–ների մասին
ՊՆ–ում պատմել են Հայաստանի երկնքում խոցված ԱԹՍ–ների մասին