ԵՄ–ն մինչև 40 փորձագետ կուղարկի հայ–ադրբեջանական սահման
17.10.2022,
14:02
ԵՄ–ն մինչև 40 փորձագետ կուղարկի հայ–ադրբեջանական սահման

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Եվրոպայի Խորհուրդը որոշել է ԵՄ մինչև 40 փորձագետ ուղարկել Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայյկական կողմի երկայնքով` տարածաշրջանում տիրող իրավիճակի մոնիթորինգի, վերլուծության և հաշվետվության նպատակով, ասվում է Եվրոպայի Խորհրդի հայտարարության մեջ։
«ԵՄ–ի կողմից որպես դիտորդ մինչև 40 փորձագետի ուղարկումն Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանի երկայնքով կուղղվի վստահության ամրապնդմանը մարդկանց կյանքն ու հակամարտության կարգավորման գործընթացը վտանգի տակ դնող անկայունության իրավիճակում։ Սա ևս մեկ ապացույց է, որ ԵՄ–ն հետամուտ է աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը հասնելու վերջնական նպատակին», – հայտարարել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
ԵՄ մոնիտորինգի ներուժի արագ տեղակայումն ապահովելու համար որոշվել է, որ մոնիտորինգի փորձագետները ժամանակավորապես կուղղվեն Վրաստանում ԵՄ դիրտորդական առաքելության կազմից (EUMM Georgia)։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:–0–