ԵՄ առաքելությունը սկսել է իր աշխատանքը Հայաստան-Ադրբեջան սահմանին

20.10.2022, 20:44
ԵՄ առաքելությունը սկսել է իր աշխատանքը Հայաստան-Ադրբեջան սահմանին
ԵՄ առաքելությունը սկսել է իր աշխատանքը Հայաստան-Ադրբեջան սահմանին
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Եվրամիության դիտորդական առաքելությունը հինգշաբթի սկսել է աշխատանքը հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրուսելում ԵՄ գագաթնաժողովի շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր սկսվել է մեր առաքելության տեղակայումը», - ասել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:–0–